Տեսահսկման օպերատոր
Art Lunch
Նկարագրություն
Պարտականություններ
- Իրականացնել կազմակերպության տարածքի տեսահսկում՝ տեսախցիկների միջոցով։
- Հետևել տեսահսկման համակարգի աշխատանքին և արձանագրել նկատված խախտումները կամ կասկածելի գործողությունները։
- Անհրաժեշտության դեպքում արագ տեղեկացնել պատասխանատու անձանց արտակարգ կամ ոչ ստանդարտ իրավիճակների մասին։
- Վերահսկել աշխատակիցների, այցելուների և տարածքում գտնվող այլ անձանց գործողությունները՝ սահմանված կարգի շրջանակներում։
- Հետևել օբյեկտի ներքին կանոնների և անվտանգության պահանջների պահպանմանը։
Պահանջներ
- Միջնակարգ կամ բարձրագույն կրթություն։
- Համակարգչային հիմնական գիտելիքներ։
- Տեսահսկման համակարգերի հետ աշխատելու կարողություն։
- Ուշադրություն մանրուքների նկատմամբ և բարձր կենտրոնացվածություն։
- Արագ կողմնորոշվելու և իրավիճակները ճիշտ գնահատելու կարողություն։
- Պատասխանատվություն, կարգապահություն և ուշադիր աշխատելու ունակություն։
- Գաղտնի տեղեկատվության պահպանման կարողություն։
- Ցանկալի է՝ նմանատիպ աշխատանքային փորձ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր
Առողջ սնունդ, Առողջ մտածելակերպ: Healthy food, Healthy lifestyle! Здоровое питание - Здоровое мышление!
Արտ Լանչը հիմնադրվել է 2002 թ.։
Գործունեության սկզբում Ընկերությունը իրականացրել է սննդի առաքման ծառայություններ։ 2011 թ. բացվել է առաջին կաֆետերիան։ Այսօր Ընկերության կաֆետերիաների ցանցը ՀՀ տարածքում հանդիսանում է ամենախոշորն, որն ունի մասնաճյուղեր նաև ՌԴ-ում, Ղազախստանում և Ուկրաինայում։
Ընկերության հիմնարար սկզբունքներն են.
- Թարմ և համեղ սննդի մատուցում մատչելի գներով,
- Ուտեստների և աղանդերի բազմազան տեսականի,
- Ամեն օր փոփոխվող ճաշացանկ,
- Որակյալ և արագ սպասարկում։