Տեսահսկման օպերատոր
Shen - Effect Group CJSC
Նկարագրություն
Էֆֆեկտ Գրուպ (ՇԵՆ) ընկերությունն աշխատանքի է հրավիրում տեսահսկման մասնագետի։
Պարտականություններ
- Իրականացնել Ընկերության տրանսպորտային միջոցների տեսահսկում GPS և DUT համակարգերի միջոցով,
- Գնահատել դիտարկվող իրավիճակը և հնարավոր ռիսկերը,
- Կազմել արձանագրություններ բացահայտած խախտումների/չարաշահումների մասով,
- Արտակարգ իրավիճակների, խախտումների ինչպես նաև տեսահսկման համակարգի անսարքությունների մասին գրավոր կամ բանավոր զեկուցել վերադասներին,
- Սահմանել տեսախցիկների անընդմեջ հսկողություն:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Զգոնություն և գաղտնապահություն,
- GPS և DUT համակարգերով աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Սթրեսային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Աշխատանքային փորձը տվյալ ոլորտում ցանկալի է, բայց ոչ պարտադիր։
Հավելյալ նշումներ
Հասցե՝ ք. Երևան Շիրակ 2/5։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 09:00-17:30, շաբաթ՝ հերթափոխով։
«Շեն»-ի պատմությունը սկիզբ է առել դեռևս 30 տարի առաջ։ Արտադրության հիմքը դրվել է 1996թ., երբ ընկերությունը ռազմավարական որոշում կայացրեց՝ զարգացնել հայկական արտադրությունը և աջակցել տեղական աշխատաշուկայի զարգացմանը: Արդյունքում Հայաստանում հիմնվեց չոր շաղախների առաջին գործարանը։
2000թ. շահագործման հանձնվեց ներկերի և լաքերի գործարանը, դրան հաջորդեց բետոնե բլոկերի նոր արտադրամասը, իսկ դրան զուգահեռ էլ իրականացվեց մյուս արտադրամասերի վերազինումն ու ընդլայնումը:
Ներկայումս «Շեն»-ի գործունեությունը ներառում է շատ ոլորտներ՝ արտադրություն, մանրամեծածախ վաճառք, ներմուծում/արտահանում, լոգիստիկ ծառայություններ, շինարարական և կառուցապատման ծառայություններ: Մենք արտադրում ենք ծեփամածիկներ, սալիկի սոսինձներ, ներկեր, կապակցող նյութեր, բետոնե բլոկներ, մայթի սալիկներ, եզրաքարեր և այլն:
Մինչ այժմ «Շեն»-ը հանդիսանում է ՀՀ շինանյութերի ամենախոշոր արտադրողը: