
Տեսահսկման օպերատոր իգական սեռի
Mr. GYROS
Նկարագրություն
Մր. ԳԻՐՈՍ ընկերությունն աշխատանքի է հրավիրում տեսահսկման օպերատորի:
Պարտականություններ
- Տեսախցիկների և ձայնագրությունների վերահսկում
- Հաշվետվությունների պատրաստում և ներկայացում
- Հեռախոսազանգերի պատասխանում
- Նամակագրությունների վարում
- Անմիջական ղեկավարի կողմից տրվող այլ հանձնարարություններ։
Պահանջներ
- Ադմինիստրատիվ աշխատանքի փորձ
- Դետալների նկատմամբ ուշադրության, կենտրոնացվածության բարձր մակարդակ
- Արագ կողմնորոշվելու ունակություն
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Համակարգչային հմտություններ (մասնավորապես MS Office փաթեթի իմացություն)։
Դիմելու ընթացակարգը
Մեր թիմին միանալու համար ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը նշված էլ. հասցեին:
Մր. Գիրոս ընկերությունը հունական արագ սննդի ցանց է, որը հիմնադրվել է 2009 թվականի մայիսի 1-ին: Մեր առաջին մասնաճյուղն իր դռները բացել է Թումանյան 40 հասցեում և բավականին կարճ ժամանակահատվածում հասցրել է սիրվել մեր հաճախորդների կողմից: Շնորհիվ հաճախորդամետ մոտեցման՝ մեր ընկերությունը վայելում է մեր մշտական հաճախորդների անկեղծ սերն ու նվիրվածությունը, ինչը մեզ ստիպում է շարունակ կատարելագործվել և ընդլայնվել: Մր․ Գիրոսի ստեղծման պատմությունը լի է հաջողություններով և նորարարություններով։ Այսօր արդեն, մենք ունենք 12 մասնաճյուղ Երևան քաղաքում: Մր․ Գիրոս ընկերությունը դեմ է խտրականության ցանկացած դրսևորման և փորձում է հնարավորություն ընձեռել յուրաքանչյուր դիմորդի, ով ցանկանում է աշխատել ընկերությունում։ Մենք խրախուսում ենք հատկապես ուսանողներին՝ այդ կերպ փորձելով լուծել նաև երիտասարդների զբաղվածության խնդիրը։ Դառնալով Մր․ Գիրոս ընկերության աշխատակից՝ Դուք դառնում եք Մր․ Գիրոս ընտանիքի կարևոր մասնիկը։ Յուրաքանչյուր աշխատակից պարտավոր է առաջնորդվել մեր ընկերության կարևորագույն աշխատանքային սկզբունքներով՝ Պատասխանատվություն, Կարգապահություն, Թիմային աշխատանք և պահպանել մեր արժեքները՝ Մաքրասիրություն, Հյուրընկալություն, Ճշտապահություն, Պահպանողականություն, Որակ, Արագություն: