Get our free app. It won't take up space on your device

Տեսահսկման մասնագետներ (համակարգչային գիտելիքներով)

ECO BUILDING LLC

Location: Yerevan
Salary:
Monthly 150,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: In shifts, 12 hour shift
Work experience: Not required, Junior, Mid level
Industry: Security, Protective Services, Information Technologies, Software Development
Deadline:
10/5/2026

Նկարագրություն

Էկո Բիլդինգ ՍՊԸ խոշոր շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում հերթափոխային տեսահսկման մասնագետների:

Պարտականություններ

  • Իրականացնել ընկերության օբյեկտներում տեղադրված տեսախցիկների և տեսահսկման համակարգերի մշտական կամ պարբերական վերահսկողություն։
  • Դիտարկել տեսահսկման համակարգերի միջոցով ստացվող տեղեկատվությունը և անհրաժեշտության դեպքում արձանագրել կասկածելի կամ սահմանված կարգից շեղվող դեպքերը։
  • Վերահսկել ընկերության տարածքներում աշխատակիցների, տրանսպորտային միջոցների, հատուկ տեխնիկայի և նյութական արժեքների տեղաշարժը՝ իր լիազորությունների շրջանակում։
  • Հայտնաբերել և անմիջապես զեկուցել անվտանգության խախտումների, չարտոնված մուտքերի, գույքի վնասման, նյութական արժեքների հնարավոր կորուստների և այլ արտակարգ դեպքերի մասին։
  • Վերահսկել տեսագրությունների պահպանման, արխիվացման և հասանելիության սահմանված կարգի պահպանումը։
  • Իրականացնել անհրաժեշտ դեպքերի վերաբերյալ գրանցումներ և կազմել համապատասխան հաշվետվություններ։

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կամ բարձրագույն կրթություն։
  • Տեսահսկման, անվտանգության կամ համապատասխան ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է։
  • Տեսահսկման համակարգերի և համապատասխան ծրագրերի օգտագործման հմտություն։
  • Համակարգչային լավ հմտություններ։
  • MS Office ծրագրերի իմացություն։
  • Տեսագրությունների որոնման, դիտարկման և արխիվից դուրսբերման կարողություն։
  • Բարձր ուշադրություն և կենտրոնացվածություն։
  • Դիտողականություն և մանրուքները նկատելու կարողություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր` 08:00-20:00, 20:00-08:00, 3-րդ օրը հանգիստ։

Հասցե` ք. Երևան, Շենգավիթ վարչական շրջան, Արտաշատի խճուղի 1-ին նրբանցք 6/2 (չհասած Նորագավիթ, Նաիրիտ գործարանի հարևանությամբ)։

։

Company օverview
address
Address
ք․ Երևան, Արտաշատի խճուղի, 1-ին նրբանցք, 6/2
address
Number of employees
501-1000

«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։

Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։

2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:

2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։

2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։

Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։

Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:

«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media