Տեսահսկման մասնագետ
Stellar Group LLC
Նկարագրություն
Stellar Hotels հյուրանոցային ցանցին անհրաժեշտ է տեսահսկման մասնագետ, ով կկատարի հյուրանոցների տարածքում տեղակայված տեսանկարահանող համակարգերի վերահսկումն ու անխափան աշխատանքը։
Պարտականություններ
- Վերահսկել հյուրանոցների տարածքում տեղակայված տեսախցիկների անխափան աշխատանքը,
- Իրականացնել տեսագրությունների պարբերական ստուգում և արխիվացում,
- Ապահովել դեպքերի արձանագրում և համապատասխան արձագանք,
- Ներկայացնել պարբերական հաշվետվություններ անվտանգության բաժնի ղեկավարին,
- Համագործակցել IT և անվտանգության բաժինների հետ՝ տեխնիկական խնդիրների լուծման նպատակով։
Պահանջներ
- Տեսահսկման կամ անվտանգության համակարգերի հետ աշխատանքի փորձ՝ առնվազն 3 տարի,
- Տեխնիկական գիտելիքներ՝ տեսահսկման համակարգերի, սերվերների և ծրագրային լուծումների մասով,
- Պատասխանատվություն, զգոնություն և գաղտնի տեղեկատվության պահպանման կարողություն։
Հավելյալ նշումներ
Աշխատավայրը՝ Երևան։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա գրաֆիկ, 10:00-18:00։
Stellar Hotels հյուրանոցային ցանցը տեղակայված է ՀՀ-ի տարբեր քաղաքներում: Stellar Hotels-ը ներառում է Stellar Collection, Sphera և Solar ապրանքանիշերի հյուրանոցները: Մեր յուրաքանչյուր հյուրանոցում հյուրերը կարողանանում են գնահատել սպասարկման բարձր մակարդակը, ճկուն գները և որակը: Հյուրանոցների լայն աշխարհագրությունը, հարմար դիրքը և հյուրանոցային կոնցեպտի բազմազանությունը երաշխիք են, որպիսի ցանկացած հյուր կարողանա գտնել իրեն սպասելիքները գերազանցող վայր: