
Տեսահսկման մասնագետ
ECO BUILDING LLC
Նկարագրություն
Էկո Բիլդինգ ՍՊԸ խոշոր շինարարական ընկերությունը աշխատանքի է հրավիրում տեսահսկման մասնագետների (18-40 տարեկան, իգական և արական սեռի):
Պարտականություններ
- Իրականացնել տեսահսկում մոնիտորների միջոցով,
- Հետևել աշխատակազմի աշխատանքի ընթացքին,
- Հետևել ընկերության տարածք մտնող տեխնիկայի, ավտոմեքենաների և մարդկանց շարժը,
- Արտակարգ իրավիճակների մասին անմիջապես զեկուցել վերադասին։
Պահանջներ
- Համակարգչային տարբեր ծրագրերի իմացություն /պարտադիր/,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Լավ տեսողություն, ուշադրություն,
- Ազնվություն և արդարություն,
- Պարտաճանաչություն և աշխատանքի նկատմամբ պատասխանատվության բարձր զգացում։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր` 6-օրյա՝ 9:00-18:00։
«Էկո Բիլդինգ» ընկերությունը հիմնադրվել է 2017 թվականին՝ նպատակ ունենալով բերել նոր որակ և մոտեցում հայկական շինարարական ոլորտ։
Հիմնադրումից ի վեր մենք իրականացնում ենք բազմապրոֆիլ շինարարական նախագծեր՝ համագործակցելով ինչպես մասնավոր, այնպես էլ պետական սեկտորի հետ։
2017-2019 թթ․ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ համատեղ իրականացրել ենք մեր առաջին նախագծերը, ինչպես նաև համագործակցել և աշխատել ենք այլ գործընկերների հետ:
2020թ. Վայոց Ձորում հաջողությամբ կառուցել ենք տարածաշրջանի ամենամեծ արևային էլեկտրակայաններից մեկը՝ 30 ՄՎտ հզորությամբ։
2020թ. Ի վեր սկսեցինք ընդլայնել մեր գործունեությունը՝ ներգրավվելով ավելի լայնածավալ շինարարական աշխատանքներում՝ շարունակաբար վստահություն ձեռք բերելով մեր գործընկերների շրջանում։
Այժմ կատարում ենք բազմաբնույթ և խոշոր մասշտաբի շինարարական, նաև ասֆալտապատման ծրագրեր`մասնավոր և պետական սեկտորների հետ։
Ներկայումս հանդիսանում ենք ՀՀ խոշոր շինարարական ընկերություններից մեկը:
«Էկո Բիլդինգ»-ը նորարար լուծումների, բարձր որակի և կայուն զարգացման մասին է։