Get our free app. It won't take up space on your device

Տենդերների մասնագետ

Dzilli Group LLC

Location: Abovyan
Employment type: Part Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Tender
Deadline:
7/31/2026

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում տենդերների մասնագետի՝ ով զբաղվելու է տեղական շուկայում իրականացվող տենդերների մասնակցության կազմակերպմամբ և բանակցություններով։

Պարտականություններ

  • Շուկայի ուսումնասիրություն և ոլորտին առնչվող տենդերների որոնում,
  • Տենդերային գործընթացների համակարգում, ներքին և արտաքին շահառուների հետ հաղորդակցում,
  • Հայտարարված տենդերներին պատշաճ մասնակցության ապահովում, մրցույթի հայտերի կազմում,
  • Անհրաժեշտ փաստաթղթավորման իրականացում՝ դիմումների, հաշվետվությունների մշակում,
  • Ըստ անհրաժեշտության տենդերների կազմակերպիչների հետ հետադարձ կապի և հանդիպումների միջոցով ընթացակարգերի ճշգրտում, հավելյալ տեղեկատվության հավաքագրում, բանակցությունների վարում,
  • Պետական գնումների ոլորտի մշտական ուսումնասիրություն։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Տենդերների համակարգման շխատանքային փորձ,
  • Տենդերների ընթացակարգերի վերաբերյալ նորմատիվաիրավական ակտերի և օրենսդրության իմացություն,
  • MS Office փաթեթի իմացություն,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների լավ տիրապետում,
  • Պատասխանատվության և պարտաճանաչության զգացում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթից ուրբաթ

Աշխատավայրը՝ Կոտայքի մարզ, գ. Գետարգել 2-րդ փող. 2-րդ փակուղի 2

Company օverview
address
Address
Կոտայքի մարզ, գ. Գետարգել 2-րդ փող. 2-րդ փակուղի 2
address
Number of employees
16-50

Ձիլլի գրուպ ընկերությունն իր հիմնադրման օրվանից մինչ օրս ծավալել է գործունեություն, որի ընթացքում ձևավորել է ծանր և շինարարական տեխնիկայի հետ կապված խնդիրների համալիր լուծումների պրոֆիլ:  Անմասն չի մնացել նաև մարդատար և կոմերցիոն նշանակության տրանսպորտի սպասարկումը:

Ձիլլի գրուպը հիմնադրվել է 2006 թվականին: Այն հիմնականում իրենից ներկայացնում էր փոքր ավտոտեխսպասարկման կետ: Միաժամանակ , հիմք է դրվում մի շարք միջազգային հեղինակավոր ապրանքանիշերի հետ գործարար համագործակցությանը, որն աստիճանաբար ընդլայնում է իր տեսականին և աշխարհագրությունը: Առաջին պաշտոնական դիստրիբյուտոր գործընկերն էր աշխարհում հայտնի յուղ արտադրող շվեդական Statoil ապրանքանիշը/2010թ/:

Այնուհետև պաշտոնական ներկայացուցիչների ցանկը համալրում են համաշխարհային հնչեղություն վայելող մի շարք ապրանքանիշեր, որոնք են Alco filters, Graco, Bahco:

Գործունեության զարգացման ընթացքում Ձիլլին մուտք է գործում հանքարդյունաբերության և շինարարության սեգմենտ որպես պահեստամասերի և յուղերի մատակարար/2013-2014թթ/:

Համագործակցության շրջանակներն ընդլայնվում են նոր գործընկերներով , ինչպիսիք են USCO-ITR , BYG, COSTEX Tractor Parts,Sir Meccanica որոնք հանդիսանում են ծանր տեխնիկայի պահեստամասեր և սարքավորումներ արտադրողներ:

2016-ին Statoil-ը միավորվում է գերմանական Fuchs ընկերությանը, արդյունքում Ձիլլին դառնում է Fuchs-ի պաշտոնական ներկայացուցիչը մինչ օրս, որն իր հսկայական տեսականու շնորհիվ հանդիսացավ ընկերության գործունեության հիմնական շարժիչ ուժերից մեկը:

Հաջորդիվ հիմնական գործընկերների ցանկը համալրվում է ամերիկյան Donaldson, հոլանդական Magna Tyres ապրանքանիշերով:  

2020 թվականին ձեռք է բերվում այս նոր տարածք, որը ներառում է գրասենկայակին տարածքներ, զգալի մեծության սպասարկման կենտրոն, պահեստային տարածքներ, լոգիստիկ և տեխնիկական ենթակառուցվածքներ:

Ընկերության համար շրջադարձային էին Hitachi, Manitou, Sullair ապրանքանիշերի պաշտոնական ներկայացուցիչ դառնալը: 

Հիմնադրման օրվանից մեծացնելով առաջարկվող ապրանքների տեսականին այժմ ընկերությունը ներկայացնում է ավելի քան 17 ապրանքանիշ։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free tea, coffee and refreshments
Free tea, coffee and refreshments
Free parking
Free parking
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media