Թեժ գծի հեռախոսավար
Veolia Djur CJSC
Նկարագրություն
Վեոլիա Ջուր ընկերությունը Հայաստանում հանդիսանում է խոշոր գործատուներից մեկը, որը ապահովում է կայուն և հեռանկարային աշխատանք և փնտրում է թեժ գծի հեռախոսավար իր թիմին միանալու համար:
Պարտականություններ
- Ընդունել, գրանցել և պատասխանել 1-85 հեռախոսակենտրոնի հեռախոսազանգերին և օպերատիվ կերպով արձագանքել հաճախորդների/բաժանորդների կողմից ստացված պահանջներին, խնդիրներին, հարցումներին և բողոքներին,
- Անհրաժեշտության դեպքում համակարգչային ծրագրի միջոցով հաճախորդի պահանջը փոխանցել Ընկերության համապատասխան ծառայությանը կամ պատասխանատու անձին,
- Օրվա ընթացքում ստացված և պատասխանված հեռախոսազանգերի, առաջացած խնդիրների վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացնել անմիջական ղեկավարին, պարբերաբար կրկնվող խնդիրները փոխանցել համապատասխան պատասխանառուին,
- Լսել օրվա ընթացքում բաժանորդների/հաճախորդների կողմից ստացված բոլոր հաղորդագրությունները և կատարել հետ զանգ,
- Օրվա ընթացքում ձայնագրել տեղային և պլանային բոլոր անջատումները,
- Օրվա ընթացքում առաջացած խնդիրների վերաբերյալ ներկայացնել հաշվետվություն անմիջական ղեկավարին,
- Հաճախորդներին սպասարկումը իրականացնելիս առաջնորդվել հաճախորդամետության սկզբունքով, դրսևորել հարգալից, քաղաքավարի և բարյացակամ վերաբերմունք:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Համակարգչային ծրագրերի (MS Word, Excel, Power Point) իմացություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Հաճախորդների հետ շփման կանոններ,
- Կոնֆլիկտների կառավարման ունակություն,
- Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն։
Հավելյալ նշումներ
Թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունները/СV հայերեն կամ անգլերեն լեզուներով։
Հարցազրույցին մասնակցելու համար կհրավիրվեն միայն նախնական ընտրություն անցած թեկնածուները:
Վեոլիա Գրուպը ռեսուրսների օպտիմալացված կառավարման համաշխարհային առաջատարն է: Ամբողջ աշխարհում 218,000 աշխատակիցներով Ընկերությունը նախագծում և տրամադրում է ջրի, թափոնների և էներգիայի կառավարման լուծումներ, որոնք նպաստում են համայնքների և արդյունաբերության կայուն զարգացմանը: Վեոլիայի նպատակն է նպաստել մարդկային զարգացման առաջընթացին՝ հաստատակամորեն հավատարիմ մնալով ՄԱԿ-ի կողմից սահմանված Կայուն զարգացման նպատակներին. հասնել ավելի լավ և ավելի կայուն ապագայի բոլորի համար: Իր բիզնես գործունեությունների տարբեր ուղղությունների միջոցով Վեոլիան օգնում է զարգացնել ռեսուրսների հասանելիությունը, պահպանել առկա ռեսուրսները և համալրել դրանք: Եթե ցանկանում եք նպաստել մարդկության առաջընթացին, միացե՛ք մեր թիմին: