Get our free app. It won't take up space on your device

Տեղեկատվական կենտրոնի մասնագետ

Ucom

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Junior
Industry: Customer Support, Client Care
Deadline:
9/30/2026

Նկարագրություն

Ucom-ը փնտրում է Տեղեկատվական կենտրոնի մասնագետ հերթափոխային գրաֆիկով (ցերեկային և գիշերային)։

Պարտականություններ

  • Պատասխանել տեղեկատվական կենտրոնի մուտքային զանգերին
  • Կատարել ելքային զանգեր՝ բաժանորդների ունեցած խնդիրների մասին տեղեկություն տրամադրելու նպատակով
  • Տրամադրել ընկերության առաջարկների և ծառայությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն
  • Համագործակցել այլ ստորաբաժանումների հետ խնդիրների արդյունավետ լուծման և հաճախորդների կարիքները բավարարելու համար

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (կարող են դիմել նաև ուսանողները)
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն
  • MS Office ծրագրային փաթեթի (Excell, Word) իմացություն
  • Գերազանց հաղորդակցման հմտություններ
  • Կոնֆլիկտային իրավիճակները հաղթահարելու հմտություններ
  • Հերթափոխային գրաֆիկով աշխատելու պատրաստակամություն

Company օverview
address
Address
Manandyan 33/8
address
Number of employees
1001+
Phone
Phone
011400400

Ucom-ը Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում կոնվերգենտ ծառայություններ մատուցող առաջատար օպերատոր է։ Ընկերությունն առաջարկում է ժամանակակից թվային լուծումներ՝ ֆիքսված և շարժական կապի, ինտերնետի և հեռուստատեսության ոլորտում։ Մենք մշտապես ներդնում ենք նորարարական տեխնոլոգիաներ՝ մեր բաժանորդներին ապահովելու արագ, հուսալի և բարձրորակ ծառայություններով։

Ucom-ի շարունակական զարգացումը, տեխնոլոգիական արդիականացումը և նորարար լուծումների ներդրումը ընկերությանը թույլ են տալիս առաջարկել բարձրորակ, հուսալի և ժամանակակից ծառայություններ հարյուր հազարավոր բաժանորդների՝ ամբողջ երկրում։

Այս ամենը հնարավոր է դառնում մեր թիմի ավելի քան 1400 անդամների միասնական աշխատանքի, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի շնորհիվ։

Ucom-ը մշտապես ձգտում է բարելավել դիմորդների փորձառությունը՝ ապահովելով պարզ, անմիջական և թափանցիկ հարցազրույցների գործընթաց։

See more
Benefits
Corporate events
Corporate events
Flexible working schedule
Flexible working schedule
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
Paid day-offs
Paid day-offs
Parental leave
Parental leave

Spread the word! Share this job on social media