Տեղադրման մասնագետի օգնական
SOLARA
Նկարագրություն
SOLARA արևային համակարգերի ընկերությունը, որը հանդիսանում է ոլորտի առաջատարներից մեկը, փնտրում է արևային վահանակների տեղադրման մասնագետի օգնականի, ով կիրականացնի արևային վահանակների տեղադրման աշխատանքները:
Պարտականություններ
- Ըստ նախագծի իրականացնել արևային վահանակների տեղադրման աշխատանքները,
- Լուծել տեղադրման ընթացքում առաջացած խնդիրները՝ ապահովելով համապատասխանությունը սահմանված չափորոշիչներին,
- Շտկել որակի վերահսկման բաժնի կողմից հայտնաբերված թերությունները,
- Առաջարկել լուծումներ ցանկացած տեխնիկական խնդիրների համար,
- Առաջացած խնդիրների դեպքում տեղեկացնել անմիջական ղեկավարին,
- Կատարել ընկերության կողմից սահմանված օրական պլանը,
- Կատարել հողանցման աշխատանքներ,
- Իրականացնել աշխատանքային անհրաժեշտությունից բխող այլ պարտականություններ,
- Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարություններ:
Պահանջներ
- Միջնակարգ կրթություն,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ,
- Պատասխանատվության բարձր զգացում,
- Արագ կողմորոշվելու և որոշումներ կայացնելու հմտություն,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Ակտիվ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթիից շաբաթ՝ 09:00-18:00:
ՍՈԼԱՐԱ ընկերությունը Հայաստանում արևային էներգետիկայի ոլորտում գործող փորձառու ընկերություններից մեկն է, որը հիմնադրվել է 2019 թվականին և հանդիսանում է «LA Սոլար գրուպ»-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: Մեր ընկերությունը մատուցում է ծառայությունների լայն շրջանակ՝ արևային կայանների նախագծումից մինչև տեղադրում և շահագործում: Ինչպես նաև առաջարկում ենք արևային պրեմիում վահանակների և արևային էներգիայի հետ կապված այլ սարքավորումների լայն տեսականի: