Տեղադրման աշխատանքների թիմի ղեկավար
Steko
Նկարագրություն
«Steko» ընկերությունն իր լուսաթափանց կոնստրուկցիաների արտադրամասի համար փնտրում է փորձառու, պատասխանատու և կազմակերպչական բարձր հմտություններով օժտված Տեղադրման աշխատանքների թիմի ղեկավարի:
Պարտականություններ
- Աշխատանքների պլանավորում և բաշխում. Օրական/շաբաթական կտրվածքով տեղադրող բրիգադների միջև աշխատանքի արդյունավետ բաշխում, գրաֆիկների կազմում և վերահսկում։
- Օպերատիվ կառավարում. Մշտական տեղեկացվածություն՝ թե որ բրիգադը տվյալ պահին որտեղ է գտնվում և ինչ փուլում են աշխատանքները։
- Տեխնիկական լուծումներ. Շինհրապարակում առաջացած տեխնիկական խնդիրների արագ արձագանքում, գծագրերի ընթերցում և տեղում ճիշտ տեխնիկական լուծումների առաջադրում։
- Որակի և անվտանգության վերահսկողություն. Կատարված մոնտաժային աշխատանքների որակի խիստ վերահսկում (համապատասխանություն ստանդարտներին) և շինհրապարակում տեխնիկայի անվտանգության կանոնների պահպանման հետևում։
- Լոգիստիկայի կազմակերպում. Պատրաստի արտադրանքի անվտանգ ու ժամանակին տեղափոխման կազմակերպում և համակարգում դեպի շինհրապարակ։
- Հաղորդակցություն պատվիրատուների հետ. Շինհրապարակում պատվիրատուի ներկայացուցիչների (կամ տեխնիկական հսկիչների) հետ աշխատանքների համատեղ կազմակերպում, ընդունում-հանձնում և հարցերի կարգավորում։
- Աշխատանքի բնույթը. Դինամիկ և շարժական աշխատանք՝ պայմանավորված ընկերության տարբեր շինհրապարակներում և օբյեկտներում աշխատանքների անմիջական վերահսկողությամբ և համակարգմամբ։
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (շինարարական կամ տեխնիկական ոլորտում կդիտվի որպես առավելություն)։
- Լուսաթափանց կոնստրուկցիաների (ալյումին, մետաղապլաստ) արտադրության և մոնտաժման ոլորտում աշխատանքային փորձ (ցանկալի է ղեկավարման/աշխղեկի հաստիքում)։
- Շինարարական գծագրեր կարդալու և տեխնիկական փաստաթղթերի հետ աշխատելու հմտություն։
- Թիմ կառավարելու, կոնֆլիկտներ հարթելու և արագ որոշումներ կայացնելու ունակություն։
- B C կարգի վարորդական իրավունք։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր` Երկուշաբթի - շաբաթ
Հեռ՝ 033505027
«ՍՏԵԿՈ» ընկերությունն արդեն քսան տարուց ավել է, ինչ հայկակական շուկայում ապակու վերամշակմամբ զբաղվող ընկերությունների մեջ առաջատարներից մեկն է:
«ՍՏԵԿՈ» ընկերությունն իրենից ներկայացնում է մի շարք արտադրամասերից բաղկացած համալիր, որտեղ յուրաքանչյուր փուլ իրականացվում է տարիների փորձով կոփված անձնակազմի կողմից, իսկ ներմուծման հարուստ փորձի արդյունքում հաստատվել են ամուր գործնական կապեր արտասահմանում գտնվող մի շարք գործարանների հետ: Այս ամենի շնորհիվ «ՍՏԵԿՈ» ընկերությունն այսօր վստահորեն իր հաճախորդներին է առաջարկում բարձրաճաշակ և որակյալ արտադրանք: