
Թարմ սննդի Բաժնի պատասխանատու (supervisor)
Carrefour Armenia
Նկարագրություն
Քարֆուր Հայաստան ընկերությունը ընդլայնվում է և փնտրում է սուպերմարկետի թարմ սննդի բաժնի սուպերվայզերի (պատասխանատուի), ով կկազմակերպի և կվերահսկի բաժնի ամենօրյա աշխատանքները:
- Պարտականություններ
- Կազմակերպել տվյալ բաժնի ամենօրյա աշխատաքները,
- Ապահովել ապրանքատեսականու պարտադիր քանակությունը,
- Գրանցել և ընդունել ապրանքների պատվերները,
- Հետևել սննդամթերքի թարմությանը, պահպանման ժամկետներին,
- Համոզված լինել, որ աշխատակիցները հետևում են հիգիենայի և անվտանգության կանոններին,
- Ստուգել ապրանքատեսականու գնապիտակների առկայությունը,
- Հետևողական լինել աշխատողների հաճախելիությանը և կազմել աշխատանքային գրաֆիկներ
- Պահպանել մերչնդայզինգի կանոնները
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
- Ցանկալլի է համապատասխան աշխատանքային փորձառություն
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն
- Խնդիրներին արագ և օպտիմալ արձագանքելու ունակություն
- Սովորելու ձգտում
Հավելյալ նշումներ
Բոլոր հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները
էլ հասցեին՝ նամակի դաշտում պարտադիր նշելով <<բաժնի սուպերվայզեր>>
Քարֆուրի պատմությունը սկսվել է ավելի քան 60 տարի առաջ Ֆրանսիայում առաջին հիպերմարկետի բացմամբ, որի հիմնադիրն է հեռատես ձեռներեց Մարսել Ֆուրնիեն: Քարֆուրը պահպանել է իր պիոներական ոգին և այդ ժամանակից ի վեր շարունակաբար նորացվել է:
Ոգեշնչվելով Միացյալ Նահանգներից՝ Քարֆուրի հիմնադիրը բացեց առաջին հիպերմարկետը Ֆրանսիայում 1963 թվականի հունիսի 15-ին Sainte-Geneviève-des-Bois-ում:
Հիպերմարկետն իր տեսակի մեջ առաջինն էր Ֆրանսիայում և առաջարկում էր ապրանքների լայն տեսականի ցածր գներով: Ավելի քան 2500 մ² ինքնասպասարկման վաճառքի տարածք՝ 400 անվճար ավտոկայանատեղիով:
Հիպերմարկետների այս մոդելը, որը ներառում էր սուպերմարկետներ և հագուստի և էլեկտրոնիկայի բաժիններ, մեծ հաջողություն ունեցավ, ինչը թույլ տվեց Քարֆուրին արագ ընդլայնվել Ֆրանսիայից դուրս։
Քարֆուրի տարբերանշանը ստեղծվել է Vénissieux հիպերմարկետի բացման համար. այն պատկերում է «C»-ն Քարֆուրի համար՝ ադամանդի մեջտեղում, ձախից կարմիր, աջից կապույտ, վերևում և ներքևում սև գծերով: Լոգոն արագ զարգացավ. սև գծերը անհետացան՝ «C»-ն ավելի քիչ տեսանելի դարձնելով: