Տարածքային վաճառքի մենեջեր-բժշկական ներկայացուցիչ (իգական սեռի)
GAVA GROUP LLC
Նկարագրություն
«Գավա Գրուպ» ընկերությունը հրավիրում է աշխատանքի շուկայի զարգացման պատասխանատուներին՝ աշխատելու ք. Երևանում:
Տարածքային վաճառքի գործակալ իգական սեռի։
GAVA GROUP LLC ընկերությունը փնտրում է խնամված, բարեհամբույր և ակտիվ աղջիկների, ովքեր սիրում են շփվել մարդկանց հետ և ուզում են զարգանալ վաճառքների ոլորտում։
Եթե դու սիրում ես գեղեցիկ և խնամված տեսք ունենալ, վստահ ես քո խոսքի ուժի վրա և փնտրում ես շահավետ աշխատանք, ապա հենց դու ես, որին փնտրում ենք։
Սեփական տրանսպորտի առկայությունը կդիտվի որպես առավելություն, սակայն պարտադիր չէ
Քո առօրյան մեր թիմում․
- Կհանդիպես գեղեցկության սրահների, դեղատների, ատամնաբույժների և կլինիկաների աշխատակիցների և ղեկավարների հետ,
- Կներկայացնես որակյալ ապրանքներ՝ վստահությամբ և ժպիտով,
- Կստեղծես ջերմ ու երկարաժամկետ կապ հաճախորդների հետ,
- Կապահովվես վաճառքների և տարածքային աճ։
Ի՞նչ ենք փնտրում քեզանից․
- Խնամված արտաքին տեսք, ճաշակով և գեղեցկությունը սիրող,
- Ազատ, բաց և դրական շփում,
- Պատասխանատվություն և ճշտապահություն,
- Ցանկալի է՝ սեփական տրանսպորտ,
- Վաճառքի փորձը պարտադիր չէ — մենք կօգնենք զարգանալ։
Հավելյալ նշումներ
Աշխատավարձ և բոնուսներ
- Հիմնական ֆիքսված աշխատավարձ՝ 200 000 դրամ,
- Վաճառքի պլանի կատարման դեպքում՝ +50 000 – 300 000 և ավելին դրամ բոնուս,
- Բարձր վաճառքների դեպքում ընդհանուր եկամուտը կարող է հասնել 300 000 – 500 000 դրամի և ավելին։
Բոնուսներ և առավելություններ
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Նվերներ աշխատակիցներին,
- Մինչև 10% զեղչ ընկերության ապրանքների վրա,
- Ընկերական և առողջ աշխատանքային մթնոլորտ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա։
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել լուսանկարով CV (ինքնակենսագրական):
"ԳԱՎԱ ԳՐՈՒՊ" ընկերությունը բժշկական,ատամնաբուժական, տնտեսական և HoReCa սեգմենտի տարատեսակ ապրանքների խոշոր ներկրող ընկերություն է։
Գավան միակն է շուկայում, ով իր սեփական լոգիստիկ ծառայությամբ սպասարկում է ողջ ՀՀ -ը։
Շնորհիվ իր ներկայացվող ապրանքների որակական հատկանիշների ` մրցունակ է դարձել հայկական շուկայում:
Ավելի քան տասներկու տարվա գործունեության ընթացքում ընկերությունը ձեռք է բերել մեծ վարկանիշ և այժմ ԳԱՎԱ ԳՐՈՒՊ-ը հանդիսանում է մի շարք միջազգային ընկերությունների դիստրիբյուտորը Հայաստանում, որոնց թվում են՝
Alban, AQUA Medikal, BMS DENTAL, Der Waschkönig, Herr Klee, WäscheMeister,
GlanzMeister, WC Meister, Clovin, Cotton Soft, Dental Combo, Euronda, Falcon, Fato,
Freshmaker, Geox, Kalyon, Kartika World Cart,Brava Kocal Kagit, Lucart, Pearl Dent,
SONY, Vajda Papír, Supermax և այլն։