Get our free app. It won't take up space on your device

Studio maintenance employee

Evolution Studio AM

Industry: Manual Labor, Sanitation
Deadline: 10/14/2022
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level
Job posting has expired

Նկարագրություն

Evolution-ը առցանց խաղերի համար նորարարական ծրագրային լուծումների համաշխարհային առաջատարն է, որտեղ աշխատում են ավելի քան 80 ազգությունների ավելի քան 13,000 աշխատողներ (EVOlutioneers) ավելի քան 20 քաղաքներում: Evolution-ը մշակում, արտադրում, վաճառում և լիցենզավորում է լայվ-խաղատան և խաղային ավտոմատների լիովին ինտեգրված B2B լուծումներ խաղային օպերատորների համար: Ընկերությունը հիմնադրվել է 2006-ին, իսկ 2015 թվականից Nasdaq Nordic-ի ցուցակում է:

Պարտականություններ

  • Ստուդիաներում տեսողական միջավայրի պատրաստում, դեկորատիվ վահանակների տեղադրում;
  • Ցածր լարման մալուխի տեղադրում;
  • Ստուդիաներում կահույքի տեղադրում;
  • Տրամադրված սխեմաների և ուղեցույցների համաձայն ապահովել տեխնիկական սարքավորումների տեղադրում՝ ներառյալ տեսախցիկների, սկաների, համակարգիչների, լույսերի;
  • Ձայնամեկուսիչ միջավայրի պատրաստում, կլանիչների տեղադրում;
  • Կատարել փայտով, գործվածքով և մետաղով փոքր աշխատանքների կատարում;
  • Կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարություններ, որոնք կապված են այս պաշտոնի հետ և համապատասխանում են որակավորմանը;
  • Փոխարինել գործընկերներին արձակուրդների, հիվանդության և այլ բացակայությունների ժամանակ

Պահանջներ

  • Տարրական և/կամ միջին մասնագիտական կրթություն;
  • Ստանդարտ գործիքների գործարկման սկսնակ/միջանկյալ հմտություններ (էլեկտրական գայլիկոն (дрель), սղոց, մուրճ, էլեկտրական սղոց, էլեկտրական պտուտակահան և կարիչ);
  • Ցածր լարման միացման գործընթացի հիմնական գիտելիքներ;
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ որպես ատաղձագործ, մետաղագործ կամ շինարար;
  • Աշխատանքային փորձը որպես էլեկտրիկ կամ ցածր լարման էլեկտրալարերի տեխնիկ կդիտվի որպես առավելություն;
  • Պատասխանատու գործի նկատմամբ;
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությունները ճշգրիտ կատարելու կարողություն;
  • Թիմում աշխատելու ունակություն;
  • Ռուսերեն լեզվի լավ իմացություն;
  • Անգլերեն լեզվի տարրական իմացությունը կդիտարկվի որպես առավելություն

Հավելյալ նշումներ

  • մրցակցային աշխատավարձ,
  • մարզադահլիճով և ճաշարանով համալրված աշխատավայր,
  • աշխատանքային ճկուն գրաֆիկ,
  • գերժամանակակից հեռարձակման ստուդիայում աշխատանքային փորձ ձեռք բերելու հնարավորություն,
  • մասնագիտական ​​և անհատական ​​զարգացման հնարավորություններ` կարիերայի աճի հնարավորություն,
  • առողջության ապահովագրության փաթեթ,
  • արտոնության քարտ,
  • անսահմանափակ հասանելիություն աշխարհի ամենամեծ էլեկտրոնային և աուդիո գրքերի հրատարակչին՝ Bookboon-ին (էլ․ գրքեր, փոդքաստներ, վիրտուալ live դասասենյակներ, առցանց դասընթացներ և այլն)։

Աշխատանքային օրեր և ժամեր

Spread the word! Share this job on social media