Get our free app. It won't take up space on your device

Сreative Content Producer

Lomano

Location: Kentron, Yerevan
Salary:
Monthly 250,000-350,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level
Industry: Marketing, Advertising, PR, Project, Product Management
Open to international applicants
Deadline:
7/12/2026

Նկարագրություն

Մենք փնտրում ենք ակտիվ, կազմակերպված և ստեղծագործ մտածողությամբ կոնտենտ պրոդյուսերի, ով կղեկավարի մեր սոցիալական էջերի ամբողջ կոնտենտային գործընթացը՝ գաղափարից մինչև հրապարակում։

Մեզ պետք չէ պարզապես SMM մասնագետ, ով սպասում է պատրաստի նյութերի։ Մեզ պետք է մարդ, ով ինքնուրույն կկազմակերպի կոնտենտի արտադրությունը, կառաջարկի գաղափարներ, կհետևի նկարահանումներին, մոնտաժին, դիզայնին և անձամբ կվարի սոցիալական էջերը։

Պարտականություններ

  • Մշակել կոնտենտի գաղափարներ և թեմաներ տարբեր ընկերություների & տարբեր ուղղությունների համար։
  • Աշխատել հիմնադրի/ղեկավարի հետ՝ մտքերը, գաղափարները և բիզնեսային պատմությունները կոնտենտի վերածելու համար։
  • Կազմել շաբաթական/ամսական կոնտենտ պլան։
  • Կազմակերպել նկարահանումների գործընթացը։
  • Օպերատորին հստակ տալ առաջադրանքներ՝ ինչ նկարել, ինչ կադրեր են պետք։
  • Մոնտաժողին տալ հստակ տեխնիկական առաջադրանքներ Reels-երի և վիդեոների համար։
  • Գրաֆիկ դիզայներին տալ առաջադրանքներ պոստերի, կարուսելների և վիզուալների համար։
  • Հետևել, որ բոլոր նյութերը պատրաստվեն ժամանակին և որակով։
  • Ինքնուրույն հրապարակել պոստեր, Reels, Stories և այլ կոնտենտ Instagram-ում, Facebook-ում և այլ հարթակներում։
  • Վարել սոցիալական էջերը՝ պահպանելով բրենդի ոճը, տոնայնությունը և որակը։
  • Հետևել վիճակագրությանը՝ դիտումներ, ընդգրկում, ներգրավվածություն, հայտեր։
  • Համագործակցել թիրախաբանի հետ՝ գովազդների համար անհրաժեշտ կոնտենտը և նյութերը պատրաստելու նպատակով։
  • Անհրաժեշտության դեպքում գտնել և առաջարկել նոր ՝ օպերատորներ, մոնտաժողներ, դիզայներներ, լուսանկարիչներ, copywriter-ներ կամ այլ մասնագետներ։
  • Կազմակերպել նրանց հետ կապը, բացատրել առաջադրանքը, ստանալ առաջարկներ/գներ և ներկայացնել ղեկավարին։
  • Հետևել, որ աշխատանքը կատարվի ժամանակին, որակով և ըստ առաջադրանքի։

Պահանջներ

  • Փորձ Instagram/Facebook/TikTok էջերի վարման ոլորտում։
  • Reels և կարճ վիդեո կոնտենտի լավ ընկալում։
  • Կազմակերպչական բարձր ունակություններ։
  • Ստեղծագործ մտածողություն և նախաձեռնողականություն։
  • Կարողություն արագ հասկանալու բիզնեսի իմաստը և այն վերածելու կոնտենտի։
  • Գրագետ հայերեն և ցանկալի է ռուսերեն։
  • Պատասխանատվություն, արագություն և հետևողականություն։
  • Կարողություն աշխատելու թիմի հետ՝ օպերատոր, մոնտաժող, դիզայներ, թիրախաբան։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանք՝ գրասենյակից։
  • Ամբողջ դրույք։
  • Աշխատավարձ՝ ըստ փորձի և հմտությունների։
  • Հնարավոր է բոնուսային համակարգ՝ ըստ արդյունքների։
Company օverview
address
Address
23 Թումանյան փողոց
address
Number of employees
16-50
Phone
Phone
+374 334 35397

Lomano-ն մասնագիտացված ընկերություն է, որը տրամադրում է 3D մոդելավորման ծառայություններ ոսկերչական ոլորտի համար։ Մենք ստեղծում ենք բարձրորակ և ճշգրիտ 3D մոդելներ՝ մատանիների, կախազարդերի, ականջօղերի, թևնոցների և այլ զարդերի արտադրության համար։

Մեր թիմը համատեղում է ժամանակակից տեխնոլոգիաները, փորձը և ստեղծագործական մոտեցումը՝ ապահովելով որակյալ արդյունք յուրաքանչյուր նախագծի համար։ Lomano-ն աշխատում է ինչպես անհատ հաճախորդների, այնպես էլ ոսկերչական ընկերությունների և արտադրամասերի հետ՝ օգնելով գաղափարից հասնել պատրաստ արտադրանքի։

Մեր նպատակն է ստեղծել գեղեցիկ, տեխնիկապես ճիշտ և արտադրության համար պատրաստ 3D մոդելներ՝ պահպանելով բարձր որակ, ճշգրտություն և ժամանակին իրականացում։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Medical insurance
Medical insurance
Reward system
Reward system
No dress code
No dress code
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media