Սրճարանի աշխատակից
VLV CENTRE
Նկարագրություն
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն հրավիրում է աշխատանքի Սրճարանի աշխատակցի, ով պատասխանատու կլինի հաճախորդների բարեհամբույր սպասարկման, պատվերների ընդունման և սրճարանի բնականոն աշխատանքի ապահովման համար։
Պարտականություններ
- Սպասարկել հաճախորդներին և ընդունել պատվերներ։
- Պատրաստել և մատուցել սուրճ, տաք և սառը ըմպելիքներ։
- Անհրաժեշտության դեպքում պատրաստել թեթև սնունդ և խորտիկներ։
- Հետևել սրճարանի մաքրությանը և սանիտարահիգիենիկ նորմերի պահպանմանը։
- Վերահսկել ապրանքների առկայությունը և տեղեկացնել համալրման անհրաժեշտության մասին։
Պահանջներ
- Առնվազն միջնակարգ կրթություն։
- Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
- Պատասխանատվություն և ճշտապահություն։
- Արագ և կազմակերպված աշխատելու ունակություն։
- Թիմում աշխատելու կարողություն։
Հավելյալ նշումներ
- Կայուն աշխատանք։
- Մրցունակ աշխատավարձ։
- Հարմարավետ և բարեկամական աշխատանքային միջավայր։
- Մասնագիտական աճի հնարավորություն։
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։