Get our free app. It won't take up space on your device

Սրահի մենեջեր-խորհրդատու

Mega Shin

Location: Ajapnyak, Yerevan
Salary:
Monthly 180,000-280,000 ֏
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Customer Support, Client Care, Executive, Upper Management
Open to international applicants
Deadline:
12/3/2025

Նկարագրություն

Շինանյութի՝ տանիքի ծածկերի, արտաքին երեսպատման, ձայնա-ջերմա-հիդրոմեկուսիչ նյութերի և հատակի ծածկերի ցուցասրահ-խանութին անհրաժեշտ է սրահի խորհրդատու աշխատակից (Sales Manager)։

Աշխատանքային պարտականություններ

  • Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ,
  • Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը,
  • Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, տեղադրում,
  • Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը,
  • Նոր գնորդների ներգրավում,
  • Եղած հաճախորդների ուղեկցում,
  • Հաշվետվությունների պատրաստում։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն,
  • Վաճառքի ոլորտում առնվազն 2 տարվա փորձը պարտադիր է,
  • Կիրթ խոսելաոճ, վստահ շփում հաճախորդի հետ,
  • Շինանյութի ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
  • Համակարգչային գիտելիքների մարդավարի մակարդակը պարտադիր է՝ Excel մասնավորապես,
  • Հայերենի և ռուսերենի իմացություն։

Հավելյալ նշումներ

Խանութի հասցե՝ ք․ Երևան, Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկ։

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 09։00 - 18։00, շաբաթվա մեջ 1 օր հանգիստ։

Աշխատավարձը՝ ֆիքսված + % վաճառքից։

Դիմելու կարգը

Խնդրում ենք չզանգահարել, ցանկացողները կարող են ուղարկել իրենց հայտերը։

Company օverview
address
Number of employees
16-50
Phone
Phone
060746746

Ընկերությունը հանդիսանում է խոշոր շինանյութի ներմուծող հայաստանյան շուկայում, հանդիսանում է ТЕХНОНИКОЛЬ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը։ Ներմուծվող ապրանքների տեսականին շատ լայն է՝ իր մեջ ներառում է ջերմամեկուսիչ նյութեր, հիդրոմեկուսիչ նյութեր, տելեսկոպիկ հենակներ, լամինացված նրբատախտակ, կաղապարամածերի համար համալրող դետալներ, տանիքի փափուկ կղմինդր իր բոլոր համալրող նյութերով, սալիկի սոսինջներ, հատակի հարթեցնող նյութեր։

Տեսականու մեջ առանջնահտուկ ծավալ են կազմում օդափոխվող ֆասադների ալյումինե և փոշեներված համակարգերը իրենց բոլոր համալրող դետալներով, որոնք մշտապես առկա են պահեստում։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media