
Սրահի Մենեջեր Խորհրդատու /կորպորատիվ/
Mega Shin
Շինանյութի՝ տանիքի, արտաքին երեսպատման, ձայնա-ջերմա-հիդրոմեկուսիչ նյութերի և հատակի ծածկերի ցուցասրահ-խանութին անհրաժեշտ է սրահի աշխատակից(corporate sales manager)
Խանութի հասցեն՝ ք․ Երևան, Լենինգրադյան-Սեբաստիա փողոցների խաչմերուկ:
Գրաֆիկը՝ հերթափոխ-09։00 - 18։00,կամ 11․00-20․00, շաբաթվա մեջ 1 օր հանգիստ:
Աշխատավարձը-ֆիքսված + % վաճառքից
Աշխատանքային պարտականություններ
- Օգնել գնորդին ապրանքի ընտրության հարցում, խորհրդատվություն տալ խանութում վաճառվող ապրանքների տեսականու, դրանց սպառողական հատկանիշների և առանձնահատկությունների վերաբերյալ
- Մասնակցել ապրանքների վաճառքի խթանմանը
- Պատրաստել ապրանքները վաճառքի համար՝ բացում, հավաքում, կոմպլեկտավորում, տեղադրում
- Հետևել գնապիտակների առկայությանը, նրանց ճիշտ դասավորվածությանը
- Նոր գնորդների ներգրավում
- Եղած հաժախորդների ուղեկցում
- Հաշվետվությունների պատրաստում
Պահանջներ
- Բարձրագույն կամ թերի-բարձրագույն կրթություն
- Շինանյութի ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է
- Համկարգչային գիտելիքների մարդավարի մակարդակը պարտադիր է՝ Excel մասնավորապես:
- ՀԾ իմացությունը կդիտվի առավելություն
- Հայերենի և ռուսերենի իմացություն
Դիմելու կարգը`
Խնդրում ենք չզանգահարել, ցանկացողները կարող են ուղարկել իրենց հայտերը էլ. փոստով։
Ընկերությունը հանդիսանում է խոշոր շինանյութի ներմուծող հայաստանյան շուկայում, հանդիսանում է ТЕХНОНИКОЛЬ ապրանքանիշի պաշտոնական ներկայացուցիչը։ Ներմուծվող ապրանքների տեսականին շատ լայն է՝ իր մեջ ներառում է ջերմամեկուսիչ նյութեր, հիդրոմեկուսիչ նյութեր, տելեսկոպիկ հենակներ, լամինացված նրբատախտակ, կաղապարամածերի համար համալրող դետալներ, տանիքի փափուկ կղմինդր իր բոլոր համալրող նյութերով, սալիկի սոսինջներ, հատակի հարթեցնող նյութեր։
Տեսականու մեջ առանջնահտուկ ծավալ են կազմում օդափոխվող ֆասադների ալյումինե և փոշեներված համակարգերը իրենց բոլոր համալրող դետալներով, որոնք մշտապես առկա են պահեստում։