Get our free app. It won't take up space on your device

Սրահի մենեջեր

Gotcha.am

Location: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Restaurants, Food Services
Deadline:
8/22/2026

Նկարագրություն

2020 թվականին, երբ gotcha-ն բացեց իր առաջին կոնցեպտուալ բոբա-բարը, այն նոր շունչ տվեց ըմպելիքների մշակույթին Հայաստանում։ Եվ gotcha-ն շատ ավելին է, քան պարզապես ըմպելիքները։ Այն արդեն ապրելակերպ է, որը միավորում է բարձր որակը, դրական միջավայրը և ինքնարտահայտման հնարավորությունը գնահատող մարդկանց։

Այսօր gotcha-ն ունի արդեն 9 սրահ Երևանի տարբեր հատվածներում և շարունակաբար ընդլայնվում է՝ առաջ նայելով նաև միջազգային շուկաների ուղղությամբ։ Այսօր մենք փնտրում ենք նախաձեռնող, էներգիայով ու նոր գաղափարներով լեցուն մարդկանց, ովքեր պատրաստ են ստեղծել, զարգանալ և աճել մեզ հետ միասին։

Մենք բացում ենք մեր նոր, ոգեշնչող andmore կոնցեպտը, և փնտրում ենք սրահի այն մենեջերին, ով կկարողանա բարձրացնել սպասարկման որակը, ոգեշնչել թիմին և ամրապնդել բրենդի ներկայությունը։

Պարտականություններ

  • Ապահովել օրվա աշխատանքների անխափան և արդյունավետ կազմակերպումը՝ բարձրացնելով թիմի արտադրողականությունը և հաճախորդների սպասարկման արագությունը։
  • Բարձրացնել սպասարկման թիմի ներգրավվածությունը և կատարողականը՝ լուծելով առօրյա խնդիրները և ձևավորելով միասնական թիմային մշակույթ։
  • Պահպանել սպասարկման բարձր որակը՝ ապահովելով հաճախորդների գոհունակության բարձր մակարդակ և կրկնայցերի աճ։
  • Բարձրացնել վաճառքի ծավալները՝ վերլուծությունների և ռազմավարական առաջարկությունների միջոցով։
  • Բացառել ապրանքային բացակայությունները և կորուստները՝ պաշարների և պահեստի արդյունավետ կառավարման արդյունքում։
  • Ապահովել տարածքի մաքրությունը և սարքավորումների անխափան աշխատանքը՝ նվազեցնելով հաճախորդների բողոքները և հնարավոր ռիսկերը։
  • Ապահովել թափանցիկ հաղորդակցություն կենտրոնական գրասենյակի հետ՝ ներկայացնելով կետի ընթացիկ արդյունքներն ու բարելավման առաջարկները։

Պահանջներ

  • Առնվազն 3 տարվա ղեկավար պաշտոնում (ռեստորանային կամ սպասարկման ոլորտում) աշխատանքային փորձ,
  • Թիմի կառավարման և աշխատակիցներին մոտիվացնելու գերազանց հմտություններ,
  • Առաջնորդելու կարողություն և ինքնուրույն որոշումներ կայացնելու հմտություն,
  • Բարձր մակարդակի հաղորդակցման և բանակցման հմտություններ,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում (պարտադիր),
  • Բարձր պատասխանատվության զգացում և կազմակերպչական ունակություններ,
  • Սթրեսակայունություն, նախաձեռնողականություն և արագ խնդիրներին արձագանքելու ունակություն

Հավելյալ նշումներ

Որպես GOTCHA-ի մենեջեր՝ դուք դառնում եք մեր հաջողության ճարտարապետը։
Սա պարզապես մենեջերի պաշտոն չէ — սա հնարավորություն է իրական ազդեցություն ունենալու բրենդի զարգացման, թիմի ոգեշնչման և հաճախորդի փորձառության վրա։

Մենք առաջարկում ենք՝

  1. Անկախություն՝ նախաձեռնություններ սկսելու և ղեկավարելու համար
  2. Շարունակական աջակցություն և ուսուցում՝ որպես ձեր մասնագիտական աճի գործընկեր
  3. Իրական հնարավորություն՝ կարիերայի առաջխաղացման ողջ GOTCHA ցանցում

Ձեր ուժեղ կողմերը կգնահատվեն, ձեր հաջողությունները՝ տեսանելի կլինեն։

Միացեք մեզ՝ կառուցելու մի բան ավելին, քան պարզապես սրահ։

Company օverview
address
Number of employees
51-150
Phone
Phone
+374 41 258081

In the heart of Yerevan, Armenia, in 2020 has been foundeed a small but vibrant boba tea company known as Gotcha. Gotcha has been a beacon of Asian flavors and cultural exchange, delighting locals and visitors alike with its delectable bubble tea creations. Gotcha's journey began when an enthusiastic girl, our CEO founder, decided to bring the unique charm of Asian boba tea to her beloved city. Inspired by her travels throughout Asia, where she fells in love with the tantalizing flavors of bubble tea, she dreamed of sharing this experience with her fellow Armenians.

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Sports Package
Sports Package
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media