Սրահի ընդունարանի աշխատակից (Receptionist)
Garage Masters' Mall
Նկարագրություն
Փնտրում ենք Ընդունարանի աշխատակից, ով տեղում և առցանց հարթակներում Հաճախորդներին կներկայացնի «ԳԱՐԱԺ ՄԱՍՏԵՐՍ ՄՈԼ»-ի ծառայությունները և առևտրային տարածքների մասին տեղեկատվությունը։
Պարտականություններ
- Լսել հաճախորդներին, պատասխանել նրանց հարցերին, անհրաժեշտ տեղեկատվություն տրամադրել, ուղեկցել համապատասխան բաժին,
- Պատասխանել հեռախոսազանգերին, Հաճախորդներին տրամադրել ծառայությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն՝ ըստ Ընկերությունում սահմանված ձևաչափերի,
- Սպասարկել թվային հարթակները (Gmm.am, Facebook, Instagram, WhatsApp)՝ արագ և գրագետ կերպով պատասխանելով հաճախորդների հարցերին,
- MS Excel-ով վարել հաճախորդների սպասարկման որակի բարելավմանն ուղղված աշխատանքների համար նախատեսված տվյալների բազա,
- Կատարել անմիջական ղեկավարի կողմից բանավոր և/կամ գրավոր հանձնարարված և պաշտոնից բխող այլ պարտականություններ/գործառույթներ։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը հաճախորդների սպասարկման կամ հարակից ոլորտում կդիտվի որպես առավելություն,
- Անգլերենի և ռուսերենի իմացություն,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Ճկունություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- MS Excel -ի բազային գիտելիքներ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ վեցօրյա աշխատանքային շաբաթ՝ 10։00-16։00 և 16։00-22։00 (երկու հերթափոխով աշխատելու պայմանը ՊԱՐՏԱԴԻՐ է)։
Գրեթե կես դար ավտոմեքենաների և պահեստամասերի ձեռք բերման միակ տեղը Մազմանյան և Շիրազի փողոցների խաչմերուկում գտնվող լեգենդար Ավտոսերվիսն էր:
Մեքենա գնելու, այն ստանալու ու սպասարկելու հաճույքը կարելի էր վայելել այդ հարմարավետ և հյուրընկալ վայրում, որը Ավտովազի միակ ներկայացուցիչն էր Հայաստանում: Ժամանակներն անցան, բայց «Սերվիսի խաչմերուկ» անվանումը մնաց մարդկանց դրական հիշողության մեջ: Ինչ անվանում էլ տանք այս հասցեին, միևնույնն է, այն դեռ երկար կմնա որպես «Սերվիսի խաչմերուկ»: Իսկ այժմ հենց նույն վայրում է գտնվում Գարաժ Մաստերս Մոլը՝ 21-րդ դարին համարժեք ձևով փոխարինելու նախկին Ատվոսերվիսին։
Գարաժ Մաստերս Մոլի 40 000 քմ տարածքում առկա է 150 վաճառակետ, շուրջ 650 մեքենայի համար նախատեսված կայանատեղի, տեխսպասարկման կետեր, ավտոլվացման կետեր, ավտոմեքենաների առաջնային ու երկրորդային շուկաներ, սուպերմարկետ, խաղավայր, սրճարան, Food Court, վիրտուալ իրականության խաղեր։