
Սրահի ադմինիստրատոր, ք. Երևան
VTB Bank (Armenia)
Նկարագրություն
Մեր պրոֆեսիոնալ թիմը համալրելու նպատակով փնտրում ենք Սրահի ադմինիստրատորի քաղաք Երևանում: Եթե դուք եռանդուն եք, պատրաստ եք մարտահրավերներ նետել այժմյան արագ փոփոխվող բիզնես իրականությանը և համապատսախանում եք նեքոնշյալ պայմաններին, ապա մենք սպասում ենք Ձեզ:
Պարտականություններ
- Հաճախորդների պահանջմունքների բացահայտում,
- Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում Բանկի կողմից տրամադրվող ծառայությունների վերաբերյալ,
- Բանկի պրոդուկտների ակտիվ վաճառքի և կրոս-վաճառքի իրականացում,
- Հաճախորդների հերթերի կարգավորում մասնաճյուղերում,
- Հաճախորդների հնարավոր բողոք/դիմումների ընդունում և գրանցում,
- Հաճախորդի՝ պրոդուկտի գծով փաստաթղթերի փաթեթի ձևավորում,
- Հաճախորդների սպասարկում՝ Բանկի կողմից որդեգրված չափանիշներին և կարգերին համապատասխան,
- Այլ անհրաժեշտ գործառույթների իրականացում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Բանկային գործի իմացություն,
- Հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
- Զարգացած համակարգչային հմտություններ,
- Հայերենի գերազանց տիրապետում (գրավոր և բանավոր), անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է,
- Բարձր մոտիվացիա և նախաձեռնողականություն,
- Շփման զարգացած հմտություններ,
- Բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,
- Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն,
- Լարված աշխատանք կատարելու ունակություն,
- Թիմում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Համալրելով ընկերության Թիմը՝ հնարավորություն կունենաք օգտվել նաև հետևյալ #արտոնությունների փաթեթից՝
- Բժշկական ապահովագրություն,
- Կորպորատիվ միջոցառումներ,
- Սպորտային փաթեթ,
- Արտոնյալ ֆինանսական ծառայություններ,
- Պարգևատրման համակարգ,
- Վճարովի հավելյալ ոչ աշխատանքային օրեր,
- Ընկերության կատարողականության վրա հիմնված բոնուսներ: