
Սրահի ադմինիստրատոր («Հրազդան» մասնաճյուղ)
AMIO BANK
Աշխատանքի նկարագրություն
Հաճախորդների դիմավորում, պահանջմունքների բացահայտում և ուղղորդում մասնաճյուղում, արագ և որակյալ սպասարկում:
Աշխատանքային պարտականություններ
- Մասնաճյուղի հաճախորդների ողջունում և ուղեկցում,
- Բանկային պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ խորհրդատվության տրամադրում,
- Հաճախորդների արագ սպասարկում (կոմունալ վճարումների ընդունում, ֆիզիկական անձանց վարկերի մարումներ, և այլն) մասնաճյուղում գտնվող համապատասխան վճարային տերմինալների միջոցով,
- Ինտերնետ և Մոբայլ բանկ համակարգերի վաճառք և ակտիվացում,
- Հաճախորդներին պլաստիկ քարտերի տրամադրման գործընթացի իրականացում,
- Սպասարկման սրահի ընդհանուր ադմինիստրացիայի իրականացում,
- Ամսական վաճառքների պլանների կատարում։
Անհրաժեշտ պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Բանկային գործի իմացություն,
- Հաճախորդների սպասարկման զարգացած հմտություններ,
- Հաղորդակցման հմտություններ,
- Թիմում աշխատելու ունակություն,
- Բիզնես-էթիկայի կանոնների իմացություն և դրանց հետևում,
- Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն,
- Հայերենի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի է։
Տեսլական
Լինել հոգատար գործընկեր ֆինանսական և հարակից ծառայությունների ոլորտում:
Բրենդի խոստումը
AMIO -ն բանկային փորձառությունը դարձնում է հեշտ եւ հարմարեցնում անհատապես ձեզ համար: Վստահիր և վայելիր։