Սպորտային բժիշկ
Ակվատեկ համալիր
Նկարագրություն
«Ակվատեկ» սպորտային համալիրը աշխատանքի է հրավիրվում բժիշկ-թերապևտ, կամ սպորտային բժիշկ։
Պարտականություններ
- Ցուցաբերել առաջին բուժօգնություն /արյունահոսությունների դադարեցում, վերքերի մշակում, օգնության ցուցաբերում ջրահեղձության և այլ դեպքերում /անհրաժեշտության դեպքում կազմակերպել տարածքից տուժածներին հիվանդանոց տեղափոխման գործընթացը։
- Հաճախորդներին ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում և բարեկիրթ վերաբերմունք։
- Պատասխանատու է բուժկետում առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքի և սարքավորումների մշտական ապահովման համար։
- Հակասանիտարական իրավիճակի վերահսկողություն, վարակների տարածման դեպքերի կանխում։
Պահանջներ
- Պարտադիր բարձրագույն մասնագիտական կրթություն
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ օրը մեջ 10․00-21։00
Տրվում է ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն։
«Ակվատեկ» համալիրը Երևանում ստեղծված առաջին ժամանցային ջրայգին է՝ ֆիտնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով, ինչը հնարավորություն է տալիս այցելել մեզ տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Մեր համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար: