
Սպորտային բժիշկ
Ակվատեկ համալիր
Նկարագրություն
«Ակվատեկ» սպորտային համալիրը աշխատանքի է հրավիրվում բժիշկ-թերապևտ կամ սպորտային բժիշկ։
Պարտականություններ
- Ցուցաբերել առաջին բուժօգնություն /արյունահոսությունների դադարեցում, վերքերի մշակում, օգնության ցուցաբերում ջրահեղձության և այլ դեպքերում /անհրաժեշտության դեպքում կազմակերպել տարածքից տուժածներին հիվանդանոց տեղափոխման գործընթացը,
- Հաճախորդներին ցուցաբերել պրոֆեսիոնալ մոտեցում և բարեկիրթ վերաբերմունք,
- Պատասխանատու է բուժկետում առաջին բուժօգնության համար անհրաժեշտ դեղորայքի և սարքավորումների մշտական ապահովման համար,
- Հակասանիտարական իրավիճակի վերահսկողություն, վարակների տարածման դեպքերի կանխում։
Պահանջներ
- Պարտադիր բարձրագույն մասնագիտական կրթություն,
- Նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ օրը մեջ՝ 08։30-22։30։
Տրվում է ծառայություններից անվճար օգտվելու հնարավորություն։
«Ակվատեկ» համալիրը Երևանում ստեղծված առաջին ժամանցային ջրայգին է՝ ֆիտնես ակումբով, SPA կենտրոնով ու հյուրանոցով, ինչը հնարավորություն է տալիս այցելել մեզ տարվա բոլոր եղանակներին և վայելել ջերմությունն ու ամառային շունչը: Մեր համալիրում ամեն ինչ նախատեսված է կատարյալ հանգստի համար: