Get our free app. It won't take up space on your device

Սպասարկման սրահի աշխատակից Երևան քաղաքում

PAM Family

Location: Kentron, Yerevan
Salary:
Monthly 130,000-150,000 ֏
Employment type: Full Time, Flexible
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior, Mid level, Senior
Industry: Customer Support, Client Care, Logistics, Transportation
Open to international applicants
Students will also be considered
Deadline:
9/5/2026

Նկարագրություն

Փնտրում ենք սպասարկման սրահի բարեհամբույր աշխատակից։ Անհրաժեշտ է հաճախորդների հարցերին տրամադրել սպառիչ պատասխաններ և ցանկացած իրավիճակում կողմնորոշվել արագ։
Ուրախ կլինենք ընդունել Ձեզ մեր մեծ Ընտանիք, որտեղ առաջնային է անմիջականությունը և համախմբվածությունը։

Պարտականություններ

  • Լսել հաճախորդի խնդիրները և, հնարավորության դեպքում, խնդիրը լուծել տեղում,
  • Իրականացնել գրանցումներ և կատարել համապատասխան ուղղորդումներ,
  • Ցուցաբերել պրոֆեսիոնալ և սրտացավ վերաբերմունք,
  • Արդյունավետ համագործակցել Ընկերության մյուս ստորաբաժանումների հետ,
  • Կատարել ղեկավարի կողմից հանձնարարված հաստիքից բխող այլ աշխատանքներ։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն
  • Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Արագ կողմնորոշվելու կարողություն
  • Ուշադրություն, համբերատարություն
  • Լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում ցանկալի է

Հավելյալ նշումներ

Աշխատանքային ժամեր՝ հերթափոխային գրաֆիկ։

Մասնագիտական աճ,

Կորպորատիվ միջոցառումներ,

Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն,

Անվճար սուրճ/թեյ հյուրասիրություն:

Company օverview
address
Address
Սայաթ Նովա 33
address
Number of employees
51-150
Phone
Phone
37412818818

PAM family ընկերությունը սկսել է իր գործունեությունը 2005 թվականին Չինաստանի Պեկին քաղաքում։ PAM-ի հիմնադիրներն առաջին հայերից էին, ովքեր ապրում ու աշխատում էին Պեկինի առևտրային թաղամասում և ովքեր նպաստեցին Չինաստանում հայ համայնքի ձևավորմանը՝ աջակցելով այնտեղ ապրող և առևտրային գործունեություն ծավալող իրենց հայրենակիցներին։ Երկար ժամանակ Չինաստանում բնակվելուց և շուկային ծանոթանալուց հետո PAM Family-ն սկսեց զբաղվել բեռնափոխադրումներով, որը մինչ օրս էլ հանդիսանում է մեր ընկերության գործունեության գլխավոր ուղղություններից մեկը։ Ժամանակի ընթացքում մեզ հաջողվել է երկարաժամկետ գործնական հարաբերություններ հիմնել Չինաստանի մեր գործընկերների հետ, ինչպես նաև սեփական պահեստներ ձեռք բերել այնպիսի առևտրային կենտրոններում, ինչպիսիք են Պեկինը, Իվուն, Գուանժուն և Ուրումչին։ Այս ամենի շնորհիվ մենք ստեղծել ենք կայուն և անխափան աշխատող բեռնափոխադրման համակարգ, ինչը հնարավոր է դարձնում Ձեր ապրանքն արագ և անվնաս հասցնել իր նպատակակետին։

See more
Benefits
Annual salary review
Annual salary review
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media