Սպասարկման կենտրոնի մասնագետ
Onex
Նկարագրություն
Մենք փնտրում ենք սպասարկման կենտրոնի մասնագետ մեր սիրելի օգտատերերի հարցումներին գոհացնող և սպառիչ պատասխաններ տրամադրելու նպատակով: Կատարյալ թեկնածուն պետք է ունենա նոր իրավիճակներում արագ կողմնորոշվելու, առաջնայինը երկրորդականից տարբերակելու և արագ սովորելու ունակություններ: Սրտացավությունը և սեփական հույզերի կառավարումը պարտադիր են:
Մենք ձգտում ենք ստեղծել հաճախորդամետ մշակույթ և առաքել երջանկություն :) Եթե կիսում եք մեր մոտեցումները և համարում եք Ձեզ դրական էներգիա ստեղծող/փոխանցող մարդ, ապա ուրախ կլինենք տեսնել Ձեզ մեր ջերմ թիմում:
Պարտականություններ
- Հաճախորդների նկատմամբ բարյացակամ և պրոֆեսիոնալ վերաբերմունք ցուցաբերել,
- Անհապաղ արձագանքել հաճախորդների հարցումներին,
- Հաճախորդների հարցումներին պատասխանել շփվել տարբեր միջոցներով` հեռախոսով, էլ. փոստով, սոցիալական հարթակներում կամ առերես,
- Լսել և արագ լուծում տալ հաճախորդների բողոքներին,
- Բացահայտել և գնահատել հաճախորդների կարիքները:
Պահանջներ
- Աշխատանքային փորձը հաճախորդների սպասարկման ոլորտում ցանկալի է,
- Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն (ինչպես գրավոր, այնպես էլ բանավոր),
- Առցանց գնումների փորձ (ցանկալի է ՕնԷքսի կամ նմանատիպ ընկերությունների միջոցով),
- Հանգիստ մնալու ունակություն, անգամ երբ հաճախորդները վրդովված են,
- Խնդիրներ լուծելու հմտություններ,
- Գերազանց հաղորդակցման հմտություններ:
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10։00-18։00 / 11։00-19։00 / 13:00-21:00, շաբաթ՝ կես դրույք։
Աշխատավարձը՝ 120,000 - 150,000 ՀՀ դրամ։
Fast. Smart. Innovative. These are just a few words that describe what life is like at Onex. Being a pioneer of international online shopping in Armenia, Onex now is rapidly growing and leading the future of logistics through high-quality solutions designed to delight those we serve. Founded in 2015 the company already has more than 80,000 users and 400,000 delivered orders. We strive to ease our customers’ online shopping experience by providing express door-to-door delivery from 5 countries, offering full range of warehouse smart services and using artificial intelligence to hand over the packages. Our vision is to enhance customer satisfaction by providing fast, smart and innovative logistical solutions. If you are collaborative, honest and proactive, come and help us build the greatest team of game-changers!