Get our free app. It won't take up space on your device

Սպասարկման կենտրոնի ինժեներական ծառայությունների բաժնի ղեկավար

Zigzag

City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior
Industry: Engineering, Installation, Maintenance, Repair
Deadline:
10/6/2023
Job posting has expired

Նկարագրություն

«Զիգզագ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու ղեկավարի, ով կվերահսկի և կհամակարգի սպասարկման կենտրոնում ինժեներական թիմի աշխատանքները։

Պարտականություններ

  • Վերանորոգման և տեղադրման ծառայությունների կազմակերպում` օրվա պլանավորած աշխատանքների հայտերի բաշխում մասնագետներին, տեղում իրականացվող աշխատանքների համակարգում, անհրաժեշտ պահեստամասերի ստացում պահեստից և տրամադրում մասնագետներին, պահեստամաս պատվիրելու անհրաժեշտության դեպքում` պատվերի բացում բրենդ մենեջերների միջոցով, անհրաժեշտ պահեստամասերի պատվերների մանրամասների ճշգրտում:
  • Օրվա ընթացքում ստացվող հայտերի դիտարկում և հանձնարարում մասնագետներին:
  • Հայտերի ընթացքի վարում, կարգավիճակի ստուգում:
  • Մասնագետների կատարած աշխատանքների հաշվետվությունների ընդունում, ծախսված նյութերի և պահեստամասերի հավաստիության հաստատում:
  • Ընթացիկ վերանորոգման աշխատանքների համակարգում` ժամկետների և կատարվող աշխատանքների որակի և արդյունավետության վերահսկում:
  • Ըստ անհրաժեշտության, վերանորոգման համար և/կամ վերանորոգումից հետո հաճախորդից Կենտրոն և հակառակ ուղղությամբ ապրանքների տեղափոխման կազմակերպում:
  • Մասնագետների կատարած աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունների կազմում, գործարքային աշխատանքների հաշվարկների պատրաստում:
  • Կանխիկ ծախսերի հայտերի, հաշվետվությունների պատրաստում և ներկայացում տնօրենին:
  • Մասնագետների կատարած աշխատանքների վերաբերյալ դժգոհությունների գործընթացի կարգավորում:
  • Այլ սպասարկման կենտրոնների և գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցություն:
  • Հաճախորդների տնայցերի իրականացում՝ վիճելի հարցերի դեպքում տեղում ախտորոշում իրականացնելու և մասնագիտական կարծիք տալու նպատակով:

Պահանջներ

  • Բարձրագույն ինժեներական կրթություն
  • Առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ, որից 3-ը՝ ղեկավարման։

Հավելյալ նշումներ

Աշխատավայր՝ Չարենց 25

Աշխատանքային ժամեր՝ 10:00-19:00

Աշխատանքային գրաֆիկ ՝ վեցօրյա:

Company օverview
address
Address
1 Hyusisayin Ave,office 18
address
Number of employees
151-500

Zigzag is an Armenia-based chain of electronics, household, kitchen, mobile, IT/TV appliances, and other household, kitchen accessories stores.

The company cooperates with leading international manufacturers. Zigzag offers its customers only official products.

https://www.facebook.com/ZigzagAM

See more

Spread the word! Share this job on social media