Get our free app. It won't take up space on your device

Սպասարկման կենտրոնի աշխատակից

Eldorado Armenia

Location: Yerevan
Salary:
Monthly 150,000-180,000 ֏
Employment type: Full Time
Work experience: Mid level
Industry: Customer Support, Client Care
Deadline:
11/12/2026

Նկարագրություն

Դուք փնտրու՞մ եք նոր հնարավորություններ հաճախորդների սպասարկման ոլորտում: Եթե պատրաստ եք միանալ աջակցող թիմի, նպաստել հաճախորդների գոհունակությանը և զարգացնել ձեր հմտությունները, ապա այս առաջարկը հենց ձեզ համար է։

Մենք փնտրում ենք փորձառու և հաղորդակցվող մասնագետի՝ մեր սպասարկման կենտրոնում աշխատելու համար։

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ 5,5 օրյա՝ երկուշաբթի-ուրբաթ 10։00-19։00։
  • Շաբաթ ՝ 10։00-15։00, 15։00-19։00։
  • Հասցե՝ ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4։

Պարտականություններ

  • Հաճախորդների ընդունում, հարցումների պատասխաններ և տեղեկատվության տրամադրում,
  • Բացահայտել հաճախորդների խնդիրները և տալ արագ և արդյունավետ լուծում,
  • Իրականացնել գրանցումներ և կատարել համապատասխան ուղղորդումները,
  • Կազմակերպել և իրականացնել սպասարկման ամբողջական գործընթացը, պահպանելով հաճախորդների հետ հետադարձ կապը,
  • Արդյունավետորեն համագործակցել Ընկերության մյուս ստորաբաժանուների հետ,
  • Ակտիվորեն համագործակցել գործընկեր կազմակերպությունների հետ,
  • Կատարել ղեկավարի կողմից հանձնարարված հաստիքից բխող այլ աշխատանքներ:

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն,
  • MS Office փաթեթի, մասնավորապես Excel ծրագրի իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Արագ կողմնորոշման կարողություն,
  • Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
  • Համբերատարություն, ուշադրություն,
  • Օտար լեզուների իմացություն (ռուսերեն կամ անգլերեն),
  • Աշխատանքային փորձը սպասարկման ոլորտում ցանկալի է,
  • 1C ծրագրի իմացություն (կդիտարկվի որպես առավելություն)։

Հավելյալ նշումներ

  • Մասնագիտական աճ,
  • Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Պարգևատրման ծրագիր,
Company օverview
address
Address
ք․ Երևան, Աճառյան 33/4
address
Number of employees
151-500
Phone
Phone
041108890

Մենք` հանդիսանալով խոշոր ներկրող և մանրածախ վաճառքի առաջատար, միավորում ենք կենցաղային տեխնիկայի, էլեկտրոնիկայի և տան համար նախատեսված առաջատար մի շարք ապրանքանիշերը մեկ հարկի տակ:

Մեր նպատակն է տրամադրել հաճախորդներին բարձրորակ ապրանքատեսականին, որը կապահովի հարմարավետություն և նորարարական լուծումներ առօրյայում։

Մենք առաջարկում են բարձրակարգ սպասարկում և բազմազան ապրանքներ՝ բավարարելով մեր հաճախորդների պահանջները և երաշխավորելով լավագույնը հենց Ձեր տան համար։

Հայաստանում այս պահին Ընկերությունն ունի 6 վաճառասրահ`

  • ք. Երևան, Հյուսիսային պողոտա 1
  • ք. Երևան, Գ. Նժդեհի 25/3
  • ք. Երևան, Ավան, Աճառյան 33/4
  • ք. Չարենցավան` Քոչարի 16/3
  • ք. Էջմիածին, Թումանյան 0/10
  • ք. Արմավիր, Շահումյան 50/2
See more
Benefits
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Education reimbursement
Education reimbursement
Trainings
Trainings
Sports Package
Sports Package
Parental leave
Parental leave
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media