Get our free app. It won't take up space on your device

Սոցիալական մեդիայի և մաքեթինգի մասնագետ

The State Philharmonia of Armenia

Industry: Marketing, Advertising, PR
Deadline: 6/15/2025
City: Yerevan
Employment type: Full Time
Salary:
Monthly 207,600 ֏
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

«Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ը փնտրում է կրեատիվ սոցիալական մեդիայի և մաքեթինգի մասնագետի, ով կարող է ապահովել Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի ներկայությունը սոցիալական մեդիայի հարթակներում՝ բարձրացնելով բրենդի ճանաչելիության:

Պարտականություններ

​​​​1. Բովանդակության ստեղծում և կառավարում

  • Մշակել և հրապարակել գրավիչ, բարձրորակ բովանդակություն (տեքստ, պատկեր, տեսանյութ) սոցիալական մեդիայի հարթակներում (Facebook, Instagram, YouTube, LinkedIn, TikTok և այլն),
  • Պատրաստել բովանդակության պլաններ՝ հաշվի առնելով ֆիլհարմոնիայի միջոցառումների ժամանակացույցը և մշակութային նշանակությունը,
  • Ապահովել բովանդակության համապատասխանությունը ֆիլհարմոնիայի ոճին և արժեքներին։

2. Սոցիալական մեդիայի ռազմավարության մշակում

  • Մշակել և իրականացնել սոցիալական մեդիայի ռազմավարություն՝ հանդիսատեսի ներգրավվածությունը բարձրացնելու և միջոցառումների մասին իրազեկվածությունը մեծացնելու համար,
  • Վերլուծել թիրախային լսարանի կարիքները և նախասիրությունները՝ բովանդակությունը համապատասխանեցնելու նպատակով,
  • Հետևել սոցիալական մեդիայի միտումներին և նորարարություններին՝ դրանք ֆիլհարմոնիայի գործունեությանը ինտեգրելու նպատակով։

3. Հանդիսատեսի հետ փոխգործակցություն

  • Պատասխանել մեկնաբանություններին, հաղորդագրություններին և հարցումներին՝ պահպանելով պրոֆեսիոնալ և բարեհամբույր (user friendly) մոտեցում,
  • Խթանել համայնքի ներգրավվածությունը՝ կազմակերպելով հարցումներ և ինտերակտիվ արշավներ։

4. Վերլուծություն և հաշվետվություն

  • Վերլուծել սոցիալական մեդիայի արշավների արդյունավետությունը՝ օգտագործելով վերլուծական գործիքներ (օր.՝ Google Analytics, Facebook Insights),
  • Պատրաստել պարբերական հաշվետվություններ՝ ներկայացնելով արդյունքները, առաջարկությունները և բարելավման ուղիները։

5. Գովազդային արշավներ

  • Պլանավորել և իրականացնել վճարովի գովազդային արշավներ սոցիալական մեդիայում՝ բյուջեի օպտիմալ օգտագործմամբ,
  • Հետևել գովազդի արդյունավետությանը և կատարել անհրաժեշտ ճշգրտումներ։

6. Համագործակցություն

  • Աշխատել մարքեթինգի, դիզայնի և հասարակայնության հետ կապերի թիմերի հետ՝ ապահովելու բովանդակության հետևողականությունը,
  • Համագործակցել գործընկերների հետ (օր.՝ լուսանկարիչներ, տեսանկարահանողներ) բովանդակության ստեղծման համար,
  • Կոորդիացնել տոմսերի առցանց վաճառքի հարթակերի հետ համագործակցությունը։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության, լրագրության կամ հարակից ոլորտներում,
  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ սոցիալական մեդիայի կառավարման ոլորտում,
  • Սոցիալական մեդիայի հարթակների և վերլուծական գործիքների խորը իմացություն,
  • Գրաֆիկական դիզայնի և վիդեո խմբագրության հմտություններ (օրինակ՝ Canva, Adobe Photoshop, Premiere Pro կամ համարժեք ծրագրեր),
  • Հայերենի, ռուսերենի և անգլերենի գերազանց իմացություն (բանավոր և գրավոր),
  • Կրեատիվ մտածողություն, կազմակերպչական հմտություններ և ժամանակի կառավարման կարողություն,
  • Մշակութային միջոցառումների և երաժշտության ոլորտի նկատմամբ հետաքրքրություն։

Հավելյալ նշումներ

Խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը (CV) և պորտֆոլիոն (նախկինում իրականացված SMM արշավների օրինակներ) նամակի վերնագրում նշելով «SMM մասնագետի թափուր հաստիք»:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 16.06.2025թ.:

Company օverview
address
Address
Աբովյան փող․ 2
address
Number of employees
51-150
Phone
Phone
010569554

Հայաստանի պետական ֆիլհարմոնիան հիմանդրվել է 1930 թվականին: Գործունեության ողջ ընթացքում Ֆիլհարմոնիան նշանակալի դեր է ունեցել Հայաստանի երաժշտական մշակույթի պահպանման և զարգացման գործում: Կառույցն իրականացնում է միջազգային` համերգային, կրթական և ճանաչողական նախագծեր, կազմակերպում փառատոներ, մրցույթներ, վարպետության դասեր, շնորհանդեսներ, զբաղվում գիտաճանաչողական ֆիլմերի արտադրությամբ և գրահրատարակչությամբ: Ֆիլհարմոնիայի առաքելությունն է նպաստել երկրի մշակութային դաշտի զարգացմանը՝ ներկայացնելով հայ և համաշխարհային արվեստի լավագույն նմուշները:

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media