Get our free app. It won't take up space on your device

Սոցիալական և մեդիա հարթակների առաջխաղացման (SMM) մասնագետ

ՙՙԱնի Պլազա Հոթել՚՚ ՓԲԸ

Location: Kentron, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Senior
Industry: Marketing, Advertising, PR, Copywriting, Content writing, Mass media
Deadline:
11/4/2026

Նկարագրություն

Փնտրում ենք SMM մասնագետի, ով պատասխանատու կլինի հյուրանոցի սոցիալական մեդիայի հարթակների կառավարման, բովանդակության ստեղծման և հյուրանոցի թվային ներկայության զարգացման համար։

Պարտականություններ

  • Հյուրանոցի սոցիալական մեդիայի էջերի վարում և զարգացում։

  • Բովանդակության պլանավորում, ստեղծում և հրապարակում։

  • Լուսանկարների, տեսանյութերի, Reels և Stories բովանդակության մշակում։

  • Հյուրանոցի ծառայությունների, հատուկ առաջարկների և միջոցառումների առաջխաղացում։

  • Սոցիալական մեդիայի հաղորդագրությունների և մեկնաբանությունների կառավարում։

  • Թիրախային գովազդային արշավների իրականացում։

  • Սոցիալական մեդիայի արդյունքների վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում։

  • Մրցակիցների և ոլորտի միտումների մշտադիտարկում։

Պահանջներ

Կրթություն

  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է՝ մարքեթինգի, PR-ի, հաղորդակցության կամ հարակից ոլորտներում։

Աշխատանքային փորձ

  • SMM/թվային մարքեթինգի ոլորտում առնվազն 1 տարվա փորձ։

  • Հյուրանոցային, զբոսաշրջային կամ սպասարկման ոլորտում փորձը ցանկալի է։

Պարտադիր հմտություններ

  • Instagram և Facebook հարթակների լավ իմացություն։

  • Բովանդակության ստեղծման և copywriting-ի հմտություններ։

  • Reels և Stories ձևաչափերով աշխատելու կարողություն։

  • Meta Ads-ի հիմնական գործիքների իմացություն։

  • Գրագետ հայերեն գրավոր խոսք։

  • Անգլերենի և ռուսերենի իմացություն։

  • Կազմակերպվածություն, պատասխանատվություն և ստեղծագործ մոտեցում։

    1. TikTok-ի հետ աշխատանքի փորձ։

    2. Canva/Photoshop-ի իմացություն։

    3. Լուսանկարահանման և տեսանյութերի մոնտաժի հմտություններ։

Հավելյալ նշումներ

  • Պարտադիր է ներկայացնել աշխատանքների օրինակներ կամ պորտֆոլիո։

  • Հյուրանոցային/զբոսաշրջային ոլորտի փորձը կհամարվի առավելություն։

  • Աշխատանքի ընթացքում կարող է պահանջվել հյուրանոցի միջոցառումների և ակտիվությունների լուսաբանում։

  • Անհրաժեշտության դեպքում՝ միջոցառումների կամ հատուկ նախագծերի շրջանակում ոչ ստանդարտ ժամերի աշխատանք։

Աշխատանքային օրեր և ժամեր

  • Երկուշաբթի–ուրբաթ, 09:00–18:00։

Company օverview
address
Address
ք. Երևան, Սայաթ-Նովա 19
address
Number of employees
151-500

Հիմնադրվել է 1970 թվականին, բացվել Խորհրդային Հայաստանի 50-ամյակի կապակցությամբ։ 1970-1991 թվականներին Անի հյուրանոցը գործել է «Ինտուրիստ» համակարգի շրջանակներում՝ որպես պետական ձեռնարկություն։ 1998 թվականին սեփականաշնորհվել է և մեկ տարի անց՝ 1999 թվականին, վերաբացվել է որպես «Անի Պլազա Հոթել» ՓԲԸ։

See more
Benefits
Medical insurance
Medical insurance
Free meals
Free meals
13th salary
13th salary
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media