Get our free app. It won't take up space on your device

SMM Specialist

Ինտեր ՍՊԸ

Location: Arabkir, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level, Senior
Industry: Marketing, Advertising, PR
Deadline:
11/7/2026

Նկարագրություն

101 Group-ը փնտրում է ստեղծարար և արդյունքահեն SMM Specialist, ով կօգնի զարգացնել մեր բրենդների թվային ներկայությունը, ստեղծել ազդեցիկ հաղորդակցություն և սոցիալական մեդիան վերածել իրական բիզնես արդյունքի։ Եթե կարողանում ես ստրատեգիան վերածել կոնտենտի, իսկ գաղափարը՝ ազդեցիկ պատմության, ապա սպասում ենք քեզ մեր թիմում։

Պարտականություններ

  • Մշակել և իրականացնել սոցիալական մեդիայի ռազմավարություններ՝ բրենդի ընդհանուր մարքեթինգային նպատակներին համապատասխան։
  • Կառավարել և զարգացնել բրենդի ներկայությունը Instagram, Facebook և այլ համապատասխան հարթակներում։  Ստեղծել և կառավարել Content Calendar՝ համադրելով բրենդի ռազմավարությունը, լսարանի հետաքրքրությունները և ակտուալ թրենդները։
  • Մշակել կրեատիվ կոնտենտի գաղափարներ՝ Reels, Stories, posts, campaigns և storytelling ձևաչափերով։
  • Սերտ համագործակցել դիզայնի, մարքեթինգի և այլ թիմերի հետ՝ բարձրորակ և միասնական բովանդակություն ստեղծելու համար։
  • Հետևել սոցիալական մեդիայի հիմնական ցուցանիշներին, վերլուծել արդյունքները և առաջարկել աճի նոր հնարավորություններ։
  • Պլանավորել, իրականացնել և օպտիմալացնել Paid Ads արշավները։
  • Վերլուծել սոցիալական մեդիայի արշավների արդյունավետությունը և պատրաստել հստակ ու բովանդակալից հաշվետվություններ։
  • Հետևել ոլորտային և թվային թրենդներին՝ լավագույն գաղափարները ադապտացնելով բրենդի հաղորդակցությանը։
  • Ապահովել բրենդի tone of voice-ի, տեսողական և հաղորդակցական ոճի հետևողականությունը բոլոր հարթակներում։

Պահանջներ

  • Ունես առնվազն 1 տարվա փորձ SMM ոլորտում։
  • Ստեղծարար ես, նախաձեռնող և սիրում ես գաղափարները վերածել կոնկրետ արդյունքների։
  • Ունես զարգացած կազմակերպչական և կոորդինացիոն հմտություններ։
  • Կարողանում ես աշխատել արագ տեմպում, կառավարել մի քանի գործընթաց և պահպանել որակի բարձր նշաձողը։
  • Ունես քննադատական և վերլուծական մտածելակերպ և որոշումներ կայացնելիս կարողանում ես հիմնվել տվյալների վրա։
  • Տիրապետում ես Meta Business Suite, Facebook Ads Manager, TikTok Ads, Google Analytics և այլ համապատասխան գործիքների։
  • Ունես ուժեղ copywriting և storytelling հմտություններ և կարողանում ես ստեղծել գրավիչ captions ու Reels գաղափարներ։
  • Լավ հասկանում ես սոցիալական մեդիայի ալգորիթմները, ֆորմատներն ու ժամանակակից կոնտենտի տրամաբանությունը։
  • Հայերենն ու անգլերենը գերազանց տիրապետում ես, իսկ ռուսերենի իմացությունը կլինի առավելություն։

Հավելյալ նշումներ

101 Group-ում մենք գնահատում ենք ոչ միայն այն, թե ինչ ես անում, այլև՝ ինչպես ես մտածում։ Եթե պատրաստ ես ստեղծել բովանդակություն, որը նկատվում է, հաղորդակցություն, որը հիշվում է, և արդյունք, որը չափվում է, ապա միացի՛ր 101 Group-ի թիմին։ Ուղարկիր քո CV-ն և Portfolio-ն՝ էլ․ հասցեին։

Company օverview
address
Address
Երևան, Արցախի պողոտա, 49
address
Number of employees
16-50
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media