SMM մենեջեր առցանց դպրոցում
Recoursio
Նկարագրություն
Միջազգային առցանց դպրոցին անհրաժեշտ է ՍՄՄ մենեջեր (SMM Manager)։ Աշխատանքն ամբողջությամբ հեռավար է։
- Աշխատավարձը՝ ամսական սկսած 150 000 դրամից + բոնուս` կես դրույքով
- Վճարումները՝ ամիսը մեկ անգամ
- Աշխատանքային փորձ՝ առնվազն 1 տարվա, պորտֆոլիոն պարտադիր է
- Աշխատանքային գրաֆիկ՝ 5/2
- Աշխատանքային ժամեր՝ 10։00 - 14։00 կամ 14։00 - 18։00
- Աշխատանքի ֆորմատ՝ հեռավար
Մենք խոշոր միջազգային EdTech հարթակ ենք՝ ամբողջությամբ ավտոմատացված ենթակառուցվածքով։
Հիմնական առաջադրանքներ
- Սոց․ ցանցային էջերի վարում — բովանդակության պլանի (Content Plan) մշակում, տեքստերի և գրաֆիկական նյութերի նախապատրաստում և հրապարակում։
- Շփումներ հաճախորդների հետ — սոց․ ցանցային նամակագրություն, մեկնաբանություններ։
- Վիճակագրություն և հաշվետվություններ — աշխատանքի արդյունքներով վիճակագրության վերլուծություն և հաշվետվությունների ներկայացում։
Պահանջվող հմտություններ՝
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն (գրավոր և բանավոր)
- Մարքեթինգային/վաճառող տեքստերի ձևակերպման կարողություններ
- Բարձր ներգրավվածություն ժամանակակից սոց․ ցանցային թրենդներին
- Պատասխանատվության զգացում
- Թիմային աշխատանքի հմտություններ
- Համակարգչային գերազանց գրագիտություն
- Տեսանյութերի մոնտաժման և լուսանկարների մշակման բազային գիտելիքներ
Աշխատանքային պայմաններ՝
- Ամբողջությամբ հեռավար աշխատանք 5/2 գրաֆիկով 10։00 - 14։00 կամ 14։00 - 18։00 միջակայքում
- Վարձատրության ֆորմատը՝ բազային + բոնուս՝ ամսական սկսած 150 000 դրամից
Ինչպե՞ս է անցնում ընտրությունը (արագ և առանց 2-ժամանոց դատարկ զրույցների).
- Հեռախոսազանգ — մինչև 5 րոպե։
- Տեսահարցազրույց — ընկերության ներկայացում, հաղորդակցություն հարց ու պատասխան ձևաչափով՝ մինչև 30 րոպե։
Խնդրում ենք համոզվել, որ ինքնակենսագրականում նշված է գործող հեռախոսահամար և էլեկտրոնային փոստ. մենք կփորձենք արագ զանգահարել/գրել ձեզ։
Մենք 2007 թվականին Հայաստանում հիմնված միջազգային EdTech ընկերություն ենք, որը համատեղում է ինժեներական հզորությունն ու կրթական փորձառությունը: Ռեկուրսիոն զարգանում է՝ որպես միասնական համակարգ, որտեղ նախագծվում են բարձր ծանրաբեռնվածությամբ կրթական հարթակներ և կիրառվում դրանք սեփական առցանց դպրոցներում:
Մենք ամեն օր օգնում ենք հազարավոր մարդկանց ձեռք բերել արդիական գիտելիքներ ու հմտություններ: Նախագծի թիմն աշխատում է հեռավար՝ աշխարհի տարբեր կետերից՝ ստեղծելով հզոր տեխնոլոգիական լուծումներ թվային կրթության համար։