Get our free app. It won't take up space on your device

SMM մասնագետ (Social Media Manager)

Armenian Association of Real Estate Agencies

Location: Arabkir, Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level, Senior
Industry: Marketing, Advertising, PR, Administrative, Clerical
Deadline:
9/4/2026

Նկարագրություն

<<Հայաստանի Անշարժ Գույքի Գործակալությունների Ասոցիացիան>> միավորում է ոլորտի առաջատար մասնագետներին և գործակալություններին՝ նպաստելով անշարժ գույքի շուկայի կայուն զարգացմանը, թափանցիկությանն ու միջազգային չափանիշներին համապատասխան գործունեությանը։ Մեր առաքելությունն է ստեղծել վստահելի և զարգացող միջավայր, որտեղ գործակալները, հաճախորդները և պետական կառույցները կարող են արդյունավետ համագործակցել։

Մենք փնտրում ենք SMM մասնագետ, ով պատասխանատու կլինի Ասոցիացիայի սոցիալական մեդիա հարթակների ռազմավարական կառավարման, բովանդակության ստեղծման և թվային ներկայության զարգացման համար։ Նրա հիմնական նպատակը Ասոցիացիայի ճանաչելիության բարձրացումն է, անդամների գործունեության լուսաբանումը, ոլորտային արժեքավոր տեղեկատվության տարածումը և նոր գործընկերների ու անդամների ներգրավումը։

Աշխատանքային պարտականություններ

  • Մշակել և իրականացնել Ասոցիացիայի սոցիալական մեդիայի ռազմավարությունը։
  • Ստեղծել ամսական և շաբաթական բովանդակության պլան (Content Plan)։
  • Պատրաստել և հրապարակել գրավիչ տեքստային, գրաֆիկական և վիդեո բովանդակություն Facebook, Instagram, LinkedIn, TikTok և այլ հարթակների համար։
  • Կազմակերպել և լուսաբանել Ասոցիացիայի միջոցառումները, սեմինարները, դասընթացներն ու պաշտոնական հանդիպումները։
  • Համագործակցել դիզայներների, լուսանկարիչների, տեսանկարահանողների և գործընկերների հետ՝ որակյալ բովանդակություն ստեղծելու նպատակով։
  • Կառավարել սոցիալական էջերի հաղորդակցությունը՝ պատասխանելով մեկնաբանություններին և հաղորդագրություններին։
  • Վերլուծել սոցիալական մեդիայի ցուցանիշները (Reach, Engagement, Followers, CTR և այլն) և պատրաստել պարբերական հաշվետվություններ։
  • Նախաձեռնել և իրականացնել վճարովի գովազդային արշավներ (Meta Ads և այլ հարթակներ)՝ համաձայն հաստատված բյուջեի։
  • Հետևել ոլորտի նորություններին և ստեղծել տեղեկատվական ու կրթական բովանդակություն անշարժ գույքի շուկայի վերաբերյալ։
  • Մասնակցել Ասոցիացիայի բրենդի զարգացմանն ու միասնական հաղորդակցման ոճի պահպանմանը։
  • Համագործակցել Ասոցիացիայի անդամների հետ՝ նրանց հաջողված փորձը, նախագծերը և նորությունները ներկայացնելու համար։
  • Առաջարկել նոր գաղափարներ, թվային նախագծեր և արշավներ, որոնք կբարձրացնեն Ասոցիացիայի հեղինակությունն ու հանրային ներգրավվածությունը։

Ձեզ համապատասխանում է այս աշխատանքը, եթե դուք՝

  • Սոցիալական մեդիայի կառավարման առնվազն 1-2 տարվա փորձ։
  • Հայերենի գերազանց, ռուսերենի և/կամ անգլերենի լավ իմացություն։
  • Meta Business Suite, Canva, CapCut, Adobe Express կամ նմանատիպ գործիքների իմացություն։
  • Կրեատիվ մտածողություն և ժամանակակից թվային թրենդների լավ պատկերացում։
  • Գերազանց գրավոր հաղորդակցման հմտություններ։
  • Լուսանկարների և կարճ տեսանյութերի մշակման հիմնական հմտություններ։
  • Վերլուծական մտածողություն և KPI-ներով աշխատելու փորձ։
  • Ժամանակի արդյունավետ կառավարում և միաժամանակ մի քանի նախագծերի իրականացնելու կարողություն։

Աշխատանքային պայմաններ

  • Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-19:00,
  • Աշխատավարձի չափը որոշվում է թեկնածուի փորձառությունից և որակավորումից ելնելով։

Աշխատանքի առավելությունները

  • Մասնակցություն Հայաստանի անշարժ գույքի ոլորտի առաջատար մասնագիտական համայնքի զարգացմանը։
  • Հետաքրքիր և բազմազան նախագծերի իրականացում։
  • Մասնագիտական վերապատրաստումների և դասընթացների մասնակցության հնարավորություն։
  • Շարունակական մասնագիտական աճ թվային մարքեթինգի և հաղորդակցության ոլորտում։
  • Աշխատանք ոլորտի առաջատար մասնագետների և գործընկեր կազմակերպությունների հետ։
  • Ստեղծագործական գաղափարների իրականացման ազատություն։

Եթե այս նկարագրությունը համապատասխանում է Ձեզ, մենք սպասում ենք Ձեր դիմումին։

Company օverview
address
Number of employees
1-15

Հայաստանի Անշարժ Գույքի Գործակալությունների Ասոցիացիան միավորում է ոլորտի առաջատար մասնագետներին ու գործակալություններին՝ նպաստելով անշարժ գույքի շուկայի կայուն զարգացմանը և միջազգային չափանիշներին համապատասխան գործունեությանը։ Մեր առաքելությունն է ձևավորել թափանցիկ և վստահելի միջավայր, աջակցել ոլորտի մասնագետների կրթությանը, ապահովել գործակալների և հաճախորդների իրավունքների պաշտպանությունը, ինչպես նաև խթանել միջազգային համագործակցությունը։

Մենք առաջնորդվում ենք օրինականության, բարեխղճության, հաշվետվողականության և գործընկերային բարձր հարաբերությունների սկզբունքներով՝ մշտապես ձգտելով նորարար լուծումների և երկարաժամկետ առաջընթացի։

See more
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media