Get our free app. It won't take up space on your device

ՍՄՄ մասնագետ / մարկետոլոգ

ABA Motors

Location: Arabkir, Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level
Industry: Marketing, Advertising, PR, Copywriting, Content writing, Mass media
Deadline:
11/19/2026

Նկարագրություն

ABA MOTORS ընկերությունը փնտրում է ստեղծագործ, նախաձեռնող և փորձառու ՍՄՄ մասնագետի՝ մեր թիմին միանալու համար։
Եթե սիրում եք ստեղծել հետաքրքիր կոնտենտ, հետևում եք սոցիալական մեդիայի նոր միտումներին և կարողանում եք բրենդը ներկայացնել գրավիչ ու ժամանակակից ձևով, ապա սիրով սպասում ենք Ձեզ մեր թիմում։

Պարտականություններ

  • Սոցիալական մեդիայի կոնտենտի պլանավորում, մշակում և հրապարակում։
  • Facebook, Instagram և TikTok հարթակների կառավարում։
  • Նկարահանումների պլանավորում, կազմակերպում և ընթացքի վերահսկում։
  • Story-ների, Post-երի, Reels-երի և կարճ տեսանյութերի ստեղծում։
  • Ընկերության սոցիալական մեդիա մարքեթինգի ռազմավարության մշակում և իրականացում։
  • Սոցիալական մեդիայի միտումների ուսումնասիրություն և նոր գաղափարների առաջարկում։
  • Հրապարակումների արդյունավետության վերլուծություն և արդյունքների բարելավում։

Պահանջներ

  • ՍՄՄ ոլորտում աշխատանքային փորձ։
  • Պատասխանատվության բարձր զգացում և նախաձեռնողականություն։
  • Ստեղծագործ մտածելակերպ և նոր գաղափարներ առաջարկելու ունակություն։
  • Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու հմտություններ։
  • Ժամանակի ճիշտ կառավարում և սահմանված ժամկետների պահպանում։
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն։
  • Ռուսերենի և անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն։
  • Պարտադիր մասնագիտական հմտություններ
  • Facebook, Instagram և TikTok հարթակների կառավարման փորձ։
  • Canva, CapCut կամ նմանատիպ ծրագրերի տիրապետում։
  • Story-ների և Post-երի գրավիչ բովանդակության պատրաստում։
  • Reels-երի և կարճ տեսանյութերի մոնտաժ։
  • Copywriting հմտություններ։
  • Meta Business Suite-ի իմացություն։
  • Թիրախավորված գովազդների գործարկման հիմունքների իմացություն։
  • Թվային մարքեթինգի հիմնական գործիքների և մեթոդների իմացություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանք ժամանակակից գրասենյակում՝ հարմարավետ աշխատանքային միջավայրում։
  • Մրցունակ աշխատավարձ։
  • Մասնագիտական զարգացման և կարիերայի աճի հնարավորություն։
  • Ստեղծագործական գաղափարներն իրականացնելու և ընկերության զարգացմանը նպաստելու հնարավորություն։


Աշխատանքային գրաֆիկ՝ երկուշաբթիից շաբաթ, ժամը 10:00–19:00

Եթե ցանկանում եք միանալ մեր թիմին, ուղարկեք Ձեր ինքնակենսագրականը (CV)՝ նշելով նաև Ձեր աշխատանքների պորտֆոլիոյի կամ սոցիալական էջերի հղումները։

Benefits
Annual salary review
Annual salary review
Corporate events
Corporate events
Reward system
Reward system
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media