
SMM մասնագետ և ընկերության կայքի օպերատոր
IFEP LLC
Նկարագրություն
Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում SMM մասնագետ և օնլայն սուպերմարկետի օպերատորի։
Պարտականություններ
- ստեղծել, խմբագրել, հրապարակել և տարածել ամենօրյա բովանդակությունը՝ նպաստելով լսարանի կողմից դրա նկատմամբ որոշակի գործողությունների (հավանել, տարածել, մեկնաբանել) իրականացմանը,
- ուսումնասիրել կազմակերպության էջերը, ներկայացնել առաջարկներ դրանց ոճային և կառուցվածքային փոփոխությունների իրականացման համար,
- մշտապես տեղեկացված լինել ոլորտի նորություններին և փոփոխություններին, մշակել նոր մտքեր և առաջարկներ լսարանի ներգրավվածության ապահովման համար,
- էլեկտրոնային գովազդային նյութերի ստեղծում և տարածում
- Վճարովի գովազդների տեղադրում սոցիալական հարթակներում
- Ընկերության կայքի սպասարկում
- Մեդիա կոնտենտի ստեղծում, սոցիալական ցանցերի ակտիվության ապահովում
Պահանջներ
- Սոցիալական կայք - էջերի վարման փորձառություն, կայքի օպտիմիզացիա և առաջխաղացում
- Facebook, Instagram, լավ իմացություն
- Հայերեն, ռուսերեն, անգլերեն լեզվի գրավոր և բանավոր բարձր մակարդակ
- սովորելու ցանկություն
- մանրուքների նկատմամբ ուշադրություն
- ճշտապահություն և ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն
- Մարքետինգային և գովազդային միջոցառումների իրականացում, վաճառքի ծավալների ընդլայման նպատակով
- Facebook Ads Manager, համակարգերի տիրապետում
- Աշխատանքի նկատմամբ պոզիտիվ, թիմային և նպատակասլաց մոտեցում
- Adobe Photoshop,Adobe Illustrator, Corel Draw կամ պատկերների, գովազդային նկարների ստեղծման համար անհրաժեշտ համակարգչային այլ ծրագրերի իմացություն
Հավելյալ նշումներ
Աշխատանքային ժամերը՝ երկուշաբթիից-ուրբաթ, 09։00-18։00:
Կիրակի՝ հանգստյան օր
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները էլեկտրոնային հասցեին։
Դիտարկվելու են միայն ռեզյումե ուղարկած թեկնածուները:
Շուկայում լինելով ավելի քանի 10 տարի՝ IFEP ընկերությունը զբաղվում է հրուշակեղենի և հացի արտադրության, ինչպես նաև HoReCa ոլորտի համար անհրաժեշտ բարձրորակ և պրոֆեսիոնալ հումքի, տարբեր պարագաների և սարքավորումների ներմուծմամբ Եվրոպայից և ՌԴ-ից։ Բարձր գնահատելով պրոֆեսիոնալիզմի և մասնագիտական գիտելիքների ձեռքբերման անհրաժեշությունը՝ մենք փորձում ենք փոխանցել նաև մեր տարիների փորձը վարպետության դասընթացների, սեմինարների, մաստեր կլասերի և շնորհանդեսների միջոցով՝ այսպիսով հնարավորություն տալով սկսնակ և գործող մասնագետներին, ինչպես նաև ոլորտով հետաքրքրվողներին ծանոթանալ տարբեր հմտություններին և նորարարություններին: