SMM մասնագետ / Content Creator
MARCO LLC
Նկարագրություն
Մեր թիմին միանալու համար փնտրում ենք SMM մասնագետ՝ առնվազն 3 տարվա աշխատանքային փորձով, ով ոչ միայն տիրապետում է սոցիալական մեդիայի կառավարմանը, այլև կարողանում է ստեղծել հետաքրքիր, ժամանակակից և վաճառող կոնտենտ։
Պարտականություններ
- Սոցիալական մեդիայի էջերի ամենօրյա կառավարում,
- SMM ռազմավարության և կոնտենտ պլանի մշակում ու իրականացում,
- Սոցիալական մեդիայի համար կոնտենտի գաղափարների մշակում,
- Լուսանկարների և տեսանյութերի նկարահանում/կազմակերպում,
- Reels, Stories և կարճ տեսանյութերի մոնտաժ,
- Սոցիալական ցանցերի համար տեքստերի՝ post-երի, Stories-ների և այլ նյութերի պատրաստում,
- Կոնտենտի հրապարակում և էջերի վիզուալ ոճի պահպանում,
- Թրենդների ուսումնասիրություն և համապատասխան կոնտենտի ստեղծում,
- Արդյունքների հիման վրա նոր գաղափարների և բարելավումների առաջարկում,
- Թիմի մյուս անդամների հետ համագործակցություն՝ բրենդի միասնական հաղորդակցությունն ապահովելու համար։
Պահանջներ
- Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ SMM ոլորտում,
- Սոցիալական մեդիա հարթակների՝ Instagram, Facebook, TikTok և այլն, լավ իմացություն,
- Content Creation-ի փորձ և կրեատիվ մտածողություն,
- Copywriting՝ գրագետ, հետաքրքիր և թիրախային տեքստեր գրելու հմտություն,
- Video Editing՝ Reels, Stories և այլ ֆորմատի տեսանյութերի մոնտաժի կարողություն,
- Կոնտենտի նկարահանման և վիզուալ մատուցման լավ պատկերացում,
- Սոցիալական մեդիայի թրենդներին հետևելու և դրանք արդյունավետ կիրառելու կարողություն,
- Ժամանակի արդյունավետ կառավարման և միաժամանակ մի քանի առաջադրանքների հետ աշխատելու կարողություն,
- Կոնտենտի արդյունավետությունը վերլուծելու և արդյունքների հիման վրա առաջարկներ ներկայացնելու հմտություն։
Հավելյալ նշումներ
Եթե կարծում ես՝ հենց դու ես մեր փնտրած մասնագետը, ուղարկիր CV + պորտֆոլիո։
- Մրցակցային աշխատավարձ՝ ըստ փորձի և մասնագիտական հմտությունների,
- Ընկերական և աջակցող թիմ,
- Ճկուն աշխատանքային պայմաններ,
- Հարմարավետ և դրական աշխատանքային միջավայր,
- Բոնուսային համակարգ՝ ըստ արդյունքների: