SMM մասնագետ
Talentus HR
Նկարագրություն
Talentus HR-ի գործընկեր Em Sherif լիբանանյան ռեստորանում ունենք աշխատանքի նոր հնարավորություն՝ SMM մասնագետի համար։
Մենք փնտրում ենք ստեղծագործ և նախաձեռնող SMM մասնագետի, ով կմիանա մեր թիմին և կզբաղվի բրենդի սոցիալական մեդիայի զարգացման և կառավարման աշխատանքներով։
Եթե սիրում ես ստեղծագործ աշխատանք, հետևում ես սոցիալական մեդիայի նոր միտումներին, ունես կոնտենտ ստեղծելու փորձ և աշխատանքային փորձ HoReCa ոլորտում, ապա սպասում ենք քո դիմումին։
Պարտականություններ
- Սոցիալական մեդիայի էջերի վարում և ամենօրյա կառավարում
- Սոցիալական մեդիայի համար բովանդակության պլանավորում և ստեղծում
- Instagram-ի և Meta հարթակներում գովազդային արշավների ստեղծում
- Stories, Reels և այլ տեսակի կոնտենտի գաղափարների մշակում
- Լուսանկարների և տեսանյութերի նկարահանման կազմակերպում
- Սոցիալական մեդիայի նոր միտումների ուսումնասիրում և կիրառում
- Բրենդի ոճին համապատասխան բովանդակության ապահովում
- Հետևորդների ներգրավվածության և էջերի ակտիվության բարձրացում
- Սոցիալական մեդիայի արդյունքների մշտադիտարկում և վերլուծություն
Պահանջներ
Ի՞նչ ենք ակնկալում մեր թեկնածուներից
- Աշխատանքային փորձ՝ հատկապես HoReCa ոլորտում
- Կոնտենտի ստեղծման և մշակման հմտություններ
- Սոցիալական մեդիայի հարթակների լավ իմացություն
- Լեզուների իմացություն
- Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և ինքնուրույնություն
- Թիմում աշխատելու և արդյունավետ հաղորդակցվելու ունակություն
Ի՞նչ ենք առաջարկում՝
- Միջազգային բրենդի հետ աշխատելու հնարավորություն
- Մրցունակ աշխատավարձ
- Մասնագիտական զարգացման և աճի հնարավորություն
- Մասնագիտական թրեյնինգներ
Եթե դու այն մարդն ես, ով սիրում է ստեղծագործել, հետևում է թվային աշխարհի նոր միտումներին և ցանկանում է աշխատել միջազգային ճանաչում ունեցող բրենդի հետ՝ մենք սպասում ենք քեզ։
Talentus HR-ը բիզնես խորհրդատվական և Մարդկային Ռեսուրսների կառավարման ծառայություններ մատուցող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2022թ-ի Փետրվարի 22-ին:
«Talentus HR-ը» ստեղծում է գիտելիքահեն համայնք, որտեղ փոխվում են գործելակերպն ու մշակույթը՝ կերտելով նոր իրականություն Հայաստանի բիզնես ոլորտում։ Մենք նպատակ ունենք դառնալ տարածաշրջանում առաջատար ուժ, որը միավորում է մարդկանց, կազմակերպությունները և նորարարությունները՝ դեպի ապագայի հաջողություն։
Մենք նպատակ ունենք ստեղծել ազդեցիկ և նորարարական հարթակ, որը տրամադրում է առաջադեմ HR լուծումներ՝ օգնելով բիզնեսներին կառուցել ներգրավված, արդյունավետ և հաջողակ թիմեր։ «Talentus HR»-ը ձգտում է զարգացնել մարդկային ներուժը՝ կապելով տեղական և միջազգային շուկաները, խթանելով կրթությանը և նորարարությանը ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սահմաններից դուրս։
Մենք մշակում և մատուցում ենք HR ծառայություններ ցանկացած հաճախորդի համար:
Առաջարկվող ծառայություններն են`
- Թափուր հաստիքների համալրում
- ՄՌ աուդիտ
- ՄՌ համակարգերի մշակում և ներդրում (ուսուցում և զարգացում, տաղանդների կառավարում, իրավահաջորդության պլանավորում)
- Թիմակազմավորում
- Գործատուի բրենդի և կորպորատիվ մշակույթի առաջխաղացում
- Վերապատրաստումներ ըստ կարիքի գնահատման
- Վաճառքի խթանման մեխանիզմների մշակում
- Արտոնությունների փաթեթի մշակում
- KPI-ներ և OKR-ներ համակարգի մշակում
- Կադրային գործ
- Աշխատակիցների Onboarding and Offboarding
Համագործակցելով մեզ հետ՝ դուք ստանում եք լիարժեք աջակցություն, որը միտված է ձեր բիզնեսի բարելավմանը, աշխատակիցների ներգրավվածության աճին և ձեր թիմի արդյունավետության բարձրացմանը: