SMM մասնագետ
VLV CENTRE
Նկարագրություն
«ՎԻԷԼՎԻ Սենթր» ՍՊԸ-ն փնտրում է ստեղծագործ, նախաձեռնող և սոցիալական մեդիայում փորձառու SMM մասնագետ, ով կկառավարի ընկերության սոցիալական ցանցերը, կստեղծի հետաքրքիր բովանդակություն և կնպաստի բրենդի ճանաչելիության և ներգրավվածության աճին։
Պարտականություններ
- Կառավարել ընկերության սոցիալական ցանցերը (Facebook, Instagram և այլ հարթակներ)
- Մշակել և իրականացնել SMM բովանդակային ռազմավարություն
- Ստեղծել և հրապարակել գրավիչ բովանդակություն (տեքստ, պատկեր, վիդեո)
- Պլանավորել և իրականացնել գովազդային արշավներ սոցիալական մեդիայում
- Հետևել էջերի ակտիվությանը և ներգրավվածության աճին
- Վերլուծել արդյունքները և պատրաստել հաշվետվություններ
- Հետևել շուկայի թրենդներին և կիրառել նորարար լուծումներ
Պահանջներ
- SMM կամ թվային մարքեթինգի ոլորտում աշխատանքային փորձ
- Սոցիալական մեդիա հարթակների լավ իմացություն
- Ստեղծագործ մտածողություն և կոնտենտ ստեղծելու հմտություն
- Հայերենի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն
- Պատասխանատվություն, նախաձեռնողականություն և թիմում աշխատելու կարողություն
- Վիզուալ մտածողություն և թրենդներին արագ արձագանքելու ունակություն
Հավելյալ նշումներ
- Մրցունակ աշխատավարձ
- Բոնուսային համակարգ՝ ըստ արդյունքների
- Ստեղծագործ և հետաքրքիր աշխատանքային միջավայր
- Մասնագիտական աճի և զարգացման հնարավորություն
- Կայուն աշխատանք զարգացող ընկերությունում
<<ՎիԷլՎի Սենթր>> ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է 2004 թվականին։ Ընկերությունը զբաղվում է կենցաղային, խոհանոցային և համակարգչային տեխնիկայի, ինչպես նաև կահույքի և սանկերամիկայի ներմուծմամբ ու վաճառքով՝ թե՛ մեծածախ, և թե՛ մանրածախ եղանակներով։ Տեղական արտադրանքի լայն տեսականուց բացի, ընկերությունը մասնագիտացած է նաև միջազգային հայտնի ապրանքանիշերի ներմուծմամբ՝ ապահովելով սպառողների տարբեր նախասիրությունների բավարարման և ընտրության լայն հնարավորություններ։
Ընկերությունը համագործակցում է այնպիսի հանրահայտ ապրանքանիշերի հետ, ինչպիսիք են՝ Hisense, Toshiba, Samsung, VIKASS, Philips, Panasonic, Graude, De'Longhi, Apple և այլ հայտնի բրենդներ։
Սրահներում ներկայացված է ոչ միայն տեխնիկայի և կահույքի, այլև սանտեխնիկայի ու սանկերամիկայի լայն տեսականի՝ խոհանոցային լվացարաններ և պարագաներ, զուգարանակոնքեր, լոգախցիկներ, ծորակներ, սալիկներ, ինչպես նաև լոգասենյակի այլ անհրաժեշտ պարագաներ։ Բացի այդ, սրահում հասանելի են բարձրորակ դռներ՝ հայտնի արտադրողներից։
ՎիԷլՎի Սենթր-ը շարունակում է իր զարգացումը՝ հավատարիմ մնալով «Ամեն ինչ մեկ վայրից» կարգախոսին։