
SMM մասնագետ
Haysell
Նկարագրություն
Աշխատանքի ենք հրավիրում SMM մասնագետի մեր թիմին միանալու համար։
Պարտականություններ
- Ընկերության սոց. մեդիա ռազմավարության մշակում և իրականացում,
- Facebook, Instagram, LinkedIn և այլ հարթակներում էջերի կառավարում,
- Կոնտենտի պլանավորում, պատրաստում և հրապարակում՝ ըստ գրաֆիկի,
- Նկարների և հոլովակների պատրաստում (թիմի հետ համագործակցությամբ),
- Հետևողականություն վերլուծական տվյալներին և հաշվետվությունների պատրաստում,
- Գովազդային արշավների ստեղծում և օպտիմալացում,
- Ակտիվ համագործակցություն Մարքեթինգի թիմի ղեկավարի և գործընկերների հետ։
Պահանջներ
- Նախընտրելի է բակալավրի աստիճան մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում,
- Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ՝ որպես SMM մասնագետ,
- Կրեատիվ մտածելակերպ, ժամանակի կառավարման հմտություններ,
- Հայերենի գրավոր և բանավոր հաղորդակցության գերազանց հմտություններ,
- Տեխնիկական հմտություններ՝ Canva, Meta Ads Manager, Cap Cat և այլ գործիքներում աշխատելու։
Ի՞նչ ենք մենք առաջարկում
- Մրցունակ աշխատավարձային փաթեթ, ներառյալ 13-րդ աշխատավարձ,
- Մարզասրահների անդամակցության հատուկ պայմաններ՝ 50-70% զեղչ,
- Կարիերայի աճի հստակ ուղի և հնարավորություն զարգանալու ընկերության ներսում,
- Աջակցող թիմ և առողջ մթնոլորտ, որտեղ քո ներդրումը նկատվում և գնահատվում է։
Հավելյալ նշումներ
Աշխատավայր՝ Երևան (Կենտրոն),
Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա։
Տվյալ հաստիքին դիմելու համար կարող եք ուղարկել ձեր ինքնակենսագրականը։
Haysell-ը առևտրի ավտոմատացման ոլորտում հայաստանյան շուկայի առաջատար կազմակերպություններից է:
Ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին և 2016-ին շուկա է մուտք գործել Haysell պրոդուկտով։ Ամեն ինչ սկսվեց փոքր և միջին առևտրային բիզնեսներին օգնելու մեծ ցանկությունից, երբ ստեղծեցինք հնարավորություն ավտոմատացնելու առևտրային ամբողջ պրոցեսը, սկսած ամենափոքր գործընթացից մինչև մասշտաբային խնդիրների լուծումը։ Մեր գործունեության ողջ ժամանակահատվածում մենք կարևորել ենք նորարարությունները՝ մշակելով և մեր հաճախորդներին մատուցելով ոլորտի առաջատար և ժամանակակից լուծումներ։
Ընկերությունը զբաղվում է առևտրի կառավարման ավտոմատացման համակարգերի ներդրմամբ։ Դինամիկ զարգացող աշխարհում մենք ձգտում ենք քայլել ժամանակին համընթաց՝ առաջարկելով նորարարական լուծումներ։ Համակարգում մշակված գործիքակազմը հնարավորություն է տալիս մեր հաճախորդներին օգտվել մատուցվող ծառայություններից առցանց հասանելիությամբ։