
SMM մասնագետ
"Mehrabyan And Sons" LLC
Նկարագրություն
«Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում SMM-ի մասնագետի, մարքեթինգային թիմը համալրելու նպատակով:
Պարտականություններ
- սոցիալական հարթակներում ընկերության բրենդերի առաջխաղացման ապահովում:
- դիզայների և կոնտենտի պատասխանատուի հետ սերտ համագործակցություն:
- ամսական կոնտենտ պլանի տրամադրում՝ վիզուալ, տեքստ, գովազդային բյուջե:
- ամսական հաշվետվությունների տրամադրում:
- շուկայի և թրենդերի ուսումնասիրություն:
- սոցիալական հարթակներում հաճախորդների հարցերին ժամանակին և պատշաճ պատասխանների տրամադրում:
Պահանջներ
- առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ SMM ոլորտում
- SMM ռազմավարություններ մշակելու և SMM գործիքների հետ աշխատելու փորձի ապացուցված կարողություն:
- արագ տեմպերով միջավայրին հարմարվելու և բազմաբնույթ առաջադրանքների կատարման ունակություն:
- պատշաճ հաշվետվություններ կազմելու հմտություն:
- հայերենի գերազանց, ռուսերեն և անգլերեն լեզուների լավ իմացություն:
- սոցիալական հարթակների (Facebook, Instagram, LinkedIn, TikTok, Telegram) ալգորիթմների, պահանջների արդյունավետ կառավարման հմտություն:
- հեռախոսով թրենդային ռիլեր նկարելու, մոնտաժելու հմտություն:
Հավելյալ նշումներ
- ճաշարանի առկայություն,
- ընկերության արտադրանքի հատուկ զեղչի տրամադրում,
- ծառայողական ավտոբուսի առկայություն,
- 3 տարի բարեխիղճ աշխատելու դեպքում արտոնյալ պայմաններով բնակարանի ձեռքբերման հնարավորություն:
Դիմելու համար կարող եք ուղարկել ռեզյումե կամ դիմել նամակի միջոցով:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: