
SMM մասնագետ
Job.am
Նկարագրություն
Մենք փնտրում ենք Սոցիալ մեդիա մարքեթինգի մասնագետի, ով ոչ միայն լավ տիրապետում է թվային հարթակների ալգորիթմներին ու արդի միտումներին, այլև ոգեշնչվում է ընկերության համար հետաքրքիր ու հիշվող պատմություններ ստեղծելով։
Հիմնական պարտականություններ
- Պլանավորել և իրականացնել բովանդակային ստրատեգիա տարբեր սոցիալական հարթակների համար (Facebook, Instagram, LinkedIn, TikTok և այլն)՝ ընկերության տեսանելիությունն ու ներգրավվածությունը բարձրացնելու նպատակով,
- Ստեղծել, խմբագրել և հրապարակել տեքստային, վիզուալ և վիդեո բովանդակություն՝ թիմի և գրաֆիկ դիզայների հետ համագործակցությամբ,
- Մշտապես հետևել թվային հարթակների ցուցանիշներին, կատարել վերլուծություն և ներկայացնել առաջարկներ՝ արդյունքների բարելավման համար,
- Կառավարել գովազդային արշավները (Meta Ads, Google Ads)՝ նպատակային լսարանի ներգրավման համար,
- Համագործակցել թիմի այլ անդամների հետ՝ ընդհանուր մարքեթինգային նախաձեռնությունների շրջանակներում,
- Հետևել ոլորտի միտումներին և առաջարկել նորարար լուծումներ։
Այլ պարտականություններ
- Ուսումնասիրել և վերլուծել առկա և պոտենցիալ հաճախորդների պահանջարկը,
- Գրագետ պատասխանել նամակներին, մեկնաբանություններին և հաճախորդների հարցումներին,
- Պատրաստել համապատասխան գովազդային նյութեր,
- Գովազդներից հետո համեմատել արդյունքները՝ տեսանելիության և արձագանքի ակտիվության չափը։
Պահանջվող որակավորումներ և հմտություններ
- Բարձրագույն կրթություն մարքեթինգի, հաղորդակցության կամ հարակից ոլորտում,
- Կայքերի և սոցիալական կայք - էջերի վարման փորձառություն,
- Գերազանց գրավոր ներկայացման, հաղորդակցման հմտություններ,
- Պարտադիր է Meta Business Suite-ի (Facebook և Instagram) և LinkedIn-ի բիզնես գործիքների կիրառման փորձն ու վարժ աշխատանքը դրանց միջավայրում,
- Google Analytics և Google Ads գործիքների իմացությունը կդիտվի որպես առավելություն,
- Առցանց մարքեթինգի հիմնական գիտելիքներ,
- Հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն,
- Անձնային հատկություններ. ստեղծագործական միտք, կրեատիվություն, ուշադրություն մանրուքներին, բազմաֆունկցիոնալություն, վերլուծողական միտք, պատասխանատվություն, թիմում աշխատելու կարողություն, ճկունություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու պատրաստակամություն, պրպտելու, նորը սովորելու պատրաստակամություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրերն ու ժամերը՝ երկ․-ուրբաթ՝ 10:00 – 18:30:
Սիրով կսպասենք Ձեր ռեզյումեին, եթե կարծում եք, որ համապատասխանում եք նշված պահանջներին։
Online Armenian job board