
Շուկայի զարգացման պատասխանատուների խմբի ղեկավար
"Mehrabyan And Sons" LLC
Պարտականություններ՝
- Կազմակերպել և վերահսկել իր ենթակայության տակ գտնվող խմբի անդամ Շուկայի զարգացման պատասխանատուների ամենօրյա աշխատանքը, մասնակցել ամենօրյա քննարկումներին, իրականացնել համապատասխան տեղեկատվության փոխանակում, շուկայի առկա առաջարկների/պահանջների, գործառնությունների հետ կապված խնդիրների և դրանց հնարավոր լուծումների վերաբերյալ:
- Նպաստել հաճախորդների հետ գործարար հարաբերությունների ստեղծմանը և ամրապնդնմանը:
- Վերահսկել իր ենթակայության տակ գտնվող ՇԶՊ-ների ամենօրյա գործունեությունը՝ ներառյալ
- ՇԶՊ-ների կողմից Ընկերության սահմանված երթուղով և պարբերականությամբ վաճառակետերի այցելությունների իրականացումը:
- Համապատասխան վաճառակետերում առկա ապրանքների դասավորվածությունը, դարակաշարերի վիճակը, անհրաժեշտ ձևափոխությունների իրականացումը՝ համաձայն ապրանքային մատրիցայի:
- Համապատասխան տարածքում ամրագրված հաճախորդներից պատվերների ընդունումը, առցանց վաճառքների իրականացումը:
- Գումարների հավաքագրումը:
- Գործող և նոր հաճախորդներին Ընկերության ապրանքատեսականու և պայմանների վերաբերյալ ամբողջական և պատշաճ տեղեկատվւթյան ներկայացումը, կազմակերպվող ակցիաների մասին տեղեկացումը:
- ՇԶՊ-ների կողմից հաճախորդների իրազեկվածության ապահովումը, ներառյալ՝ հաճախորդի ուսուցումը “անձնական գրասենյակ”-ի աշխատանքային հնարավորություններին, պատվերի ձևավորման գործընթացին:
- Քննարկել և վաճառքի թիմի ղեկավարի հետ համաձայնեցնել հաճախորդի հետ կնքվող Մատակարարման պայմանագիրը, անհրաժեշտության դեպքում նաև տրվող փոխառության պայմանագրի պայմանները: Նշված Պայմանագրերի պայմանների շուրջ վարել բանակցություններ հաճախորդի հետ:
- Թիմի անդամների հետ իրականացնել շուկայի ուսումնասիրություն, վերլուծություն՝ դրանց հիման վրա ձևավորելով համապատասխան առաջարկներ:
- Անցնել վերապատրաստում, ինչպես նաև մասնակցել ՇԶՊ-ների համապատասխան ուսուցման/վերապատրաստման կազմակերպմանը և անցկացմանը:
- Հաճախորդների բողոքները և առաջարկությունները ներկայացնել Վաճառքի թիմի ղեկավարին և համագործակցել համապատասխան ստորաբաժանումների հետ՝ ծագած խնդիրների կարգավորման նպատակով:
- Օժանդակել մարքեթինգի բաժնի կողմից իրականացվող համատեղ մարքեթինգային միջոցառումների կազմակերպմանն ու իրականացմանը:
- Կատարել Վաճառքի թիմի ղեկավարի այլ հանձնարարություններ:
Պահանջներ`
- Խումբ ղեկավարելու առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
- 1C ծրագրի իմացություն (8.3 տարբերակ),
- Microsoft Office ծրագրային փաթեթի իմացություն,
- Հայերենի և ռուսերենի իմացություն:
Առավելություններ՝
- Ընկերության ապրանքատեսականու ձեռքբերման դեպքում հատուկ զեղչի տրամադրում,
- Ճաշարանի և ծառայողական ավտոբուսի առկայություն:
«Մեհրաբյան և Որդիներ» ՍՊ Ընկերությունը՝ հիմնվել է 2006թ. և հանդիսանում է ներկերի, շինարարական քիմիայի՝ չոր շաղախների և փրփրապլաստների, էլեկտրամոնտաժային և օդափոխության պարագաների արտադրող, ինչպես նաև TOTAL գործիքների, APECS, AVERS, VANGER ապրանքանիշերի դռան պարագաների պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում: «Մեհրաբյան և Որդիներ» ընկերությունը սերտ համագործակցություն է ծավալում ինչպես Հայաստանում գործող, այնպես էլ արտերկրում գտնվող կազմակերպությունների հետ: Մեր աշխատանքի սկզբունքները հիմնված են հարգանքի և ազնվության վրա, իսկ մեր ձգտումն է՝ լինել վստահելի գործընկեր համագործակցող ընկերությունների համար և կայուն Գործատու՝ Ընկերության ավելի քան 200 աշխատողների համար: