Շուկայի Զարգացման Պատասխանատու/ Վաճառքի մենեջեր
Comodo
Հայաստանում կահույքի առաջատար արտադրողներից Comodo-ն փնտրում է վաճառքի մենեջերի՝ ում առաքելությունն է ստեղծել և կիրառել արդյունավետ վաճառքի ռազմավարություն՝ ավելացնելով վաճառքների ծավալները։ Ընկերությունը, առաջնորդվելով բարձր որակի պահպանմամբ, տարիներ շարունակ ստեղծել է բարձրորակ և յուրահատուկ փափուկ կահույք բազում բրենդների, անհատների, դիզայներական ստուդիաների համար՝ ինչպես հայկական, այնպես էլ արտասահմանյան շուկայում։
Միանալով թիմին՝ արժեքավոր ներդրում կանեք Ձեր իսկ մասնագիտական գործունեության մեջ, ստանձնելով մենեջերիալ հաստիք։ Սա հնարավորություն է լինելու ընկերության կարևորագույն մարդկանցից մեկը՝ անմիջականորեն ազդելով ընկերության հաջողության վրա։
Պարտականություններ․
- Նոր հաճախորդների ներգրավում, վաճառքի ծավալների ավելացում
- Պատվերների մատակարարման արդյունավետ իրականացման վերահսկում
- Վաճառքի խթանմանն ուղղված կոմերցիոն առաջարկների մշակում
- Շուկայի ուսումասիրություն, վերլուծություն, կոմերցիոն առաջարկների ներկայացում
- Հաճախորդների հետ հետադարձ կապի պահպանում
- Հաշվետվությունների ներկայացում
Պահանջներ․ - Բարձրագույն կրթություն
- Աշխատանքային փորձը պարտադիր է
- Հաղորդակցության գերազանց հմտություն
- Վերլուծական մտածողություն
- Թիմում աշխատելու հմտություն
- Պատասխանատվութան բարձր մակարդակ․
- Պլանավորման և կազմակերպչական գերազանց հմտություններ
Ընկերությունը գտնվում է Նորքի 4-րդ զանգվածում ՝ Գյուլիքևխյան 10/2 հասցեում