
Շուկայի զարգացման պատասխանատու (Մենեջեր)
MEGAHOME
Նկարագրություն
Մեգահոմ Ընկերությանն անհրաժեշտ են շուկայի զարգացման պատասխանատուներ։
Անձնական (գազով) ավտոմեքենայի առկայությունը պարտադիր է:
Պարտականություններ
- Այցելություն վաճառակետեր,
- Ապրանքատեսականու ներկայացում վաճառակետում,
- Պատվերների գրանցում,
- Որոշակի ապրանքատեսականիների մշտական առկայության, դասավորվածության, տեսանելիության ապահովում,
- Գովազդային նյութերով ապահովում։
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- Մեքենա վարելու առնվազն 3 տարվա փորձ և վարորդական իրավունք,
- Անձնական մեքենա (գազով),
- Կիրթ խոսելաոճ, բանակցություններ վարելու հմտություններ,
- Թիմում աշխատելու հմտություններ,
- Աշխատանքային փորձը վաճառքի բնագավառում կդիտվի որպես առավելություն։
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օրյա՝ 09:00-19:00։
Ընկերությունը հիմնադրվել է 1996թ-ին՝ որպես <<ԺԻՎԱ>>, այնուհետև՝ 2020թ.-ին, վերանվանվել է <<ՄԵԳԱՀՈՄ>>: 2000 թ.-ին ընկերությունն ուներ ընդամենը մեկ պահեստ, իսկ աշխատակազմը բաղկացած էր 15 հոգուց: Երկարատև աշխատանքի շնորհիվ այժմ <<ՄԵԳԱՀՈՄ>> ընկերության աշխատկազմը բաղկացած է 60 հոգուց: 2021թ.-ին խոշոր հարկատուների ցուցակում <<ՄԵԳԱՀՈՄ>> ՍՊԸ-ն զբաղեցնում է 324-րդ տեղը: Ընկերությունը միաժամանակ զբաղվում է շինարարական ապրանքների ներկրմամբ և վաճառքով. ներկրումը իրականացվում է աշխարհի տարբեր կետերից, մասնավորապես` Եվրոպայից ու Ասիայից: Լինելով մեծածախ և մանրածախ առևտրով զբաղվող ընկերություն` <<ՄԵԳԱՀՈՄ>>-ը համագործակցում է ավելի քան 700 մեծածախ գնորդների ու խանութների հետ, ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի բոլոր մարզերում և Լեռնային Ղարաբաղում: Բացի այդ, <<ՄԵԳԱՀՈՄ>> ընկերությունը իրականացնում է երաշխիքային և հետերաշխիքային սպասարկում: Իսկ ընկերության տրամադրության տակ գտնվող հսկայական պահեստային տարածքներն ու լոգիստիկայի զարգացած համակարգն օգնում են առավել արդյունավետ կազմակերպել աշխատանքը: