Շուկայի զարգացման պատասխանատու (Կոտայք, Գեղարքունիք, Տավուշ)
INTRESTRING WORLD
🧭 Մեր մասին
Հետաքրքիր Աշխարհ ՍՊԸ ներկայացնում է «Պիկնիկ Աշխարհ» և Sweet House ապրանքանիշերը։ Ընկերությունը ձևավորել է ակտիվ շուկա ՀՀ մի շարք մարզերում և այժմ փնտրում է աշխատասեր, նպատակաուղղված և վաճառքի հմտություններին տիրապետող մասնագետներ, ովքեր միանալու են թիմին՝ տարբեր մարզերում զարգացնելու բրենդը։
Աշխատանքի պարտականություններ
- Գործունեություն նշված տարածքներում՝ ապրանքների վաճառք, պատվերների ընդունում,
- Նոր հաճախորդների ներգրավում և համագործակցության զարգացում,
- Ապրանքների ստենդների մենեջմենթ և վերահսկում,
- Շուկայի զարգացման 6 հիմնական քայլերի կիրառում,
- Մասնակցություն թիմային ժողովներին՝ 2 շաբաթը մեկ Վեդիում,
- Աշխատանք՝ մարզային տարածքներից՝ սեփական տանից, առանց գրասենյակային նստակյացության։
Պահանջներ
- Վաճառքի կամ շուկայավարման ոլորտում 2-3 տարվա փորձ,
- Պարտադիր՝ սեփական մեքենա և վարորդական իրավունք,
- Բնակություն նշված մարզերում՝ ցանկալի է,
- Մարդկանց հետ շփվելու, վաճառելու և բանակցելու հմտություններ,
- Աշխատասիրություն, նպատակամղվածություն, պատասխանատվության զգացում։
Աշխատավարձ
- Գործարքային համակարգ՝ ընդհանուր վաճառքի կանխիկից 10%, ներառյալ,
- 6%՝ ֆիքսված վաճառքի տոկոս,
- 1%՝ վառելիքի և մեքենայի ծախսի համար,
- 3%՝ KPI-ի համաձայն,
- Շրջանակ՝ 300,000 – 1,000,000 ՀՀ դրամ, ըստ արդյունքների։
Հավելյալ նշումներ
2016 և 2020թ․ պատերազմի մասնակիցների համար տրվում է միանվագ հավելավճար։
Աշխատանքային օրեր և ժամեր՝ երկուշաբթի-շաբաթ՝ 09:00 – 18:00։
📍 Տարածքներ
Մենք փնտրում ենք թեկնածուներ հետևյալ մարզերից՝
✔️ Գեղարքունիք
✔️ Կոտայք, Լոռի
✔️ Տավուշ , Արագածոտն, Շիրակ
📞 Ինչպե՞ս դիմել
Հետաքրքրված թեկնածուները կարող են ուղարկել իրենց ռեզյումեն կամ զանգահարել կազմակերպության էջում առկա հեռախոսահամարով։
Հետաքրքիր Աշխարհ ՍՊԸ -ն Ստեղծվել է 01.02.2017 ին։ Ընկերությունը զբաղվում է մեծածախ առևտրով ՀՀ -ում, ինչպես նաև շոկոլադի սալիկների և պիկնիկի հավաքածուների արտադրությամբ։ Ընկերությանն են պատկանում ՊԻԿՆԻԿ ԱՇԽԱՐՀ և SWEET HOUSE Ապրանքանիշերը։