Get our free app. It won't take up space on your device

Շուկայի Զարգացման Պատասխանատու

Bayazet

City: Abovyan
Employment type: Full Time
Work experience: Senior
Industry: Sales, Business Development
Job posting has expired

Նկարագրություն

Բայազետ ընկերությունը փնտրում է վաճառքի ոլորտը հստակ պատկերացնող, հետաքրքրված, կամային ուժեղ հատկանիշներով Շուկայի Զարգացման Պատասխանատուի՝ վաճառքի կազմակերպման ու զարգացման համար։

Պարտականություններ

  • Շուկայի պարբերական ուսումնասիրություն, սպառողների պահանջմունքների բացահայտում
  • Տվյալ աշխատանքային օրվա պլանավորում և այցելություն տարածքներ
  • Վաճառակետերում ապրանքների ներկայացվածության, հագեցվածության ու դասավորվածության ապահովում
  • Գնապիտակների ու պաստառների փակցնում
  • Ապրանքի վաճառքի խթանմանն ուղղված միջոցառումների իրականացում
  • Բանակցությունների վարում, նոր վաճառակետերի ներգրավվում
  • Պատվերների հավաքագրում
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ առաջադրանքների կատարում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն (ցանկալի է շուկայագիտության, կոմերցիայի կամ հարակից ոլորտներում)
  • Ակտիվ վաճառքի բնագավառում պարտադիր աշխատանքային փորձ
  • Միջանձնային հարաբերությունների և շփման գերազանց հմտություններ, բանակցելու ճկունություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Հաղորդակցվելու և ներկայացնելու ունակություն,խոսքի հստակություն
  • Իրավիճակը գնահատելու կարողություն
  • Նախաձեռնողականություն
  • Ներկայանալի արտաքին։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր. 6 օրյա գրաֆիկ, 09:00-18:00:

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) նշված էլ. հասցեին:

Հարցազրույցի կհրավիրվեն միայն նախնական ընտրությունն անցած անձինք:

Company օverview
address
Address
Երևան,Խորենացի 43/7, Կոտայքի մարզ, գ․ Արամուս, Անկախության 1փող․ 10/1
address
Number of employees
16-50
Phone
Phone
94714346

<<Բայազետ>> մսամթերքի վերամշակման ընկերությունն իր գործունեությունը սկսել է հայկական շուկայում 1998թ-ից՝ քյուֆթայի արտադրությամբ: Մեզ համար գլխավոր և առաջնային նպատակ է հանդիսանում արտադրանքի բարձր որակի պահպանումը, որի վերահսկումը սկսվում է ապրանքի արտադրությունից մինչև մատակարարումը սպառողին: Արտադրանքի բարձր որակի պահպանման նպատակով, մենք ստեղծել ենք մեր սեփական անասնապահական տնտեսությունը՝ մշտապես մսի հումքը ենթարկելով վերամշակման և իրականացնելով որակի ամենօրյա վերահսկում, հիմք ընդունելով պահանջվող չափանիշները: Բայազետ բրենդի արտադրության որակը ձևավորող հիմնական տարրերը. - Վերամշակման ենթարկված հումքի թարմություն - Որակի վերահսկողություն արտադրության բոլոր փուլերում - Հետադարձ կապ սպառողների հետ՝ թեժ գծի միջոցով։ Այսօր Բայազետ բրենդի տեսականին բաղկացած է 12 ապրանքային միավորից՝ քյուֆտա, բաստուրմա, սուջուխ, նրբերշիկ, սարդելկա, հորթի լեզու, մսային ռուլետ, բուժինինա,ֆիլե, սառեցված խաշ, ջեռկի: Ապրանքատեսականու մեծ մասն արտադրվում է 2 անվանակարգում՝ ստանդարտ և պրեմիում: Այս տարի <<Բայազետ>> բրենդն առաջինն էր Հայաստանում, որն իրականացրեց քյուքթայի բրենդավորում՝ շուկային ներկայանալով նոր փաթեթավորված քյուֆթայով: «Բայազետ» ընկերությունը միշտ ձգտում է գնորդներին մատուցել բարձրորակ և համեղ մսամթերք` արտադրության մեջ օգտագործելով բացառապես որակյալ և թարմ միս:

See more
Benefits
Corporate events
Corporate events
Free meals
Free meals
Trainings
Trainings
Free parking
Free parking
Company car
Company car
No dress code
No dress code

Spread the word! Share this job on social media