Շուկայի զարգացման պատասխանատու
ART GLOBAL LLC
Նկարագրություն
“ԱՐՏ ԳԼՈԲԱԼ” ընկերությունը փնտրում է ակտիվ և պատասխանատվության բարձր զգացումով շուկայի զարգացման պատասխանատուներ:
Պարտականություններ
- Նոր հաճախորդների ներգրավում,
- Վաճառակետերում ապրանքի ներկայացում և պատվերների ընդունում,
- Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
- Վաճառակետերում ամբողջ տեսականու առկայության վերահսկում և ապրանքի դասավորվածության ապահովում,
- Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործում,
- Պատվերների մատակարարման արդյունավետ իրականացում։
Պահանջներ
- B, C կարգի վարորդական իրավունքը պարտադիր է,
- Մեխանիկական փոխանցման տուփով մեքենա վարելու փորձ,
- Աշխատանքային փորձը պարտադիր է,
- Պարտադիր հմտություններ՝ աշխատանքային միջավայրում աշխատելու ունակություն, պարտաճանաչություն։
Հավելյալ նշումներ
- Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6-օրյա աշխատանքային գրաֆիկ: Աշխատավարձի չափը քննարկվում է հարցազրույցի ժամանակ։
- Վաճառքները իրականցնում է van selling եղանակով (վաճառք մեքենայից)։
- Արտ Գլոբալ ընկերությունը գտնվում է Շիրակի 47/14 հասցեում
Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրականները։
Արտ Գլոբալ ՍՊԸ-ն իր գործունեությունը սկսել է ծավալել 2015 թվականի օգոստոս ամսից։ Կազմակերպությունը շուկայում հանդես է գալիս մեկանգամյա օգտագործման թղթե և պլաստիկե արտադրանքով։ Արտադրության հումք է հանդիսանում բացառապես էկոլոգիապես մաքուր թուղթը, որը լիովին համապատասխանում է միջազգային ստանդարտներին։
«Արտ Գլոբալ» ՍՊԸ-ն 2015թ-ից մինչ օրս սպառողին առաջարկում է`
-էկոլոգիապես մաքուր թղթե արտադրանք` թղթե բաժակներ, ափսեներ, պաղպաղակի տարաներ, ինչպես նաև պլաստիկե խառնիչներ, կափարիչներ, մեկանգամյա օգտագործման շաքարավազներ,
-սուրճի և ըմպելիք ու քաղցրավենիք վաճառող ապարատներ,
-ապարատների տեխնիկական սպասարկում,
-ապարատների համար հատուկ հումքեր
Ընդունվում են պատվերներ ինչպես առկա տեսականուց, այնպես էլ Ձեր իսկ լոգոյով և նախընտրած դիզայնով: Միացե՛ք մեր ԷԿՈ ընտանիքին ու փրկենք բնությունն աղտոտումներից` առաջնորդվելով մեր կարգախոսով. «ԱՎԵԼԻ ՄՈՏ ԲՆՈՒԹՅԱՆԸ»: