Շուկայի զարգացման պատասխանատու
ՄԻԿԱՐՏ ՍՊԸ
Նկարագրություն
Կազմակերպությունը աշխատանքի է հրավիրում փորձառու շուկայի զարգացման պատասխանատուի (վաճառքի մենեջեր)։
Պարտականություններ
- Վաճառքների զարգացման և խթանման ուղղությամբ իրականացվող գործընթացների պատշաճ կազմակերպում,
- Վաճառքի ծավալների և հաճախորդների բազայի ընդլայնման, սպասարկման որակի ու արդյունավետության բարձրացման ուղղությամբ աշխատանքների իրականացում,
- Վաճառքի աճի նոր հնարավորությունների բացահայտում,
- Ակտիվ բանակցային գործընթաց և երկարաժամկետ համագործակցության ձևավորում առկա և պոտենցիալ հաճախորդների հետ՝ առաջարկվող ապրանքների մասին անհրաժեշտ տեղեկատվության տրամադրման և վաճառքի ծավալների մեծացման, վաճառակետերում ապրանքատեսականու առկայության և ներկայացվածության վերահսկման ապահովում,
- Պլանավորված ցուցանիշների իրականացման գործընթացների կազմակերպում, շուկայի մոնիտորինգի իրականացում` վաճառքի և սպասարկման լավագույն գին / որակ համադրության ապահովման նպատակով,
- Համագործակցություն Ընկերության մյուս ստորաբաժանումների հետ,
- Սահմանված ժամանակացույցերի համաձայն՝ կազմակերպված աշխատանքների, ցուցանիշների և համապատասխանաբար ստացված արդյունքների վերաբերյալ հաշվետվությունների տրամադրում տնօրինությանը:
Պահանջներ
- Վաճառքի ոլորտում աշխատանքային փորձը պարտադիր է,
- Անձնական ավտոմեքենա,
- Վաճառքի կազմակերպման և խթանման, որակյալ սպասարկման գերազանց հմտություններ ու գիտելիքներ,
- Արդյունավետ վաճառք իրականացնելու համար նոր ուղիների որոնման ունակություն,
- Գրագետ խոսք, հաղորդակցման և բանակցային գերազանց հմտություններ,
- Մտքի ճկունություն և վճռականություն, արագ կողմնորոշվելու ունակություն,
- Քանակական և որակական վերլուծություններ կատարելու, խնդիրները նկատելու և դրանց օպտիմալ լուծումներ առաջադրելու ունակություն,
- Ամենօրյա համակարգված աշխատանքի կազմակերպման և ժամանակի ճիշտ կառավարման հմտություններ,
- Թիմի հետ արդյունավետ աշխատելու ունակություն,
- Տեխնիկական հմտություններ /համակարգիչ և օժանդակ ծրագրեր/,
- Լեզուների իմացությունը կդիտարկվի որպես առավելություն,
- Սթրեսակայունություն, պատասխանատվության զգացում։
Հավելյալ նշումներ
Ներկայացված պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը։
Միկարտ ընկերությունը հիմնադրվել է 2015 թվականին: Զբաղվում է շինարարական ներկերի և սոսինձների արտադրությամբ, միջսենյակային դռների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով: