Get our free app. It won't take up space on your device

Շուկայի զարգացման պատասխանատու

ATENK LLC

Location: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Junior, Mid level
Industry: Sales, Business Development
Deadline:
7/18/2026

Նկարագրություն

«Աթենք» ընկերությունը աշխատանքի է հրավիրում շուկայի զարգացման պատասխանատուների՝ հումքի վաճառքի թիմում աշխատելու համար:

Պարտականություններ

  • Նոր հաճախորդների ներգրավում և արդյունավետ համագործակցության ձևավորում,
  • Վաճառքի պլանավորում և պատվերների հավաքագրում,
  • Տեսականու լիարժեք տիրապետում և պրոֆեսիոնալ ներկայացում,
  • Շուկայի և մրցակիցների շարունակական ուսումնասիրություն, վերլուծություն և առաջարկների ներկայացում,
  • Վաճառքի ծավալների աճի ապահովում և համապատասխան հաշվետվությունների կազմում:

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
  • Հաճախորդների որոնման, ներգրավման և բանակցությունների վարելու գերազանց հմտություն,
  • Թիմում աշխատելու ունակություն և նախաձեռնողական մտածողություն,
  • MS Office և ՀԾ ծրագրերի իմացություն (ցանկալի)։

Հավելյալ նշումներ

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականները։

Company օverview
address
Address
Ավան, Մարշալ Բաբաջանյան 21/5
address
Number of employees
1001+
Phone
Phone
060434303
  • Հիմադրում: «Աթենք» ընկերությունը հիմնադրվել է 1993 թ.-ին։
  • Նոր սեփականատերեր և խոշոր ներդրումներ: 2009 թ.-ին ընկերությունը ձեռք են բերում Ադամյան եղբայրները: Շնորհիվ խոշոր ներդրումների իրականացվում է գործարանի ամբողջական տեխնիկական վերազինում եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով, ինչը զգալիորեն ավելացնում է արտադրական հզորությունները:
  • Կիսապատրաստվածքի գործարանի առանձնացում: 2015 թ.-ից «Աթենք» ընկերությունն ընդլայնում է կիսապատրաստվածքի արտադրության ծավալները՝ սպառողին առաջարկելով լայն և բազմազան տեսականի:
  • Որակ և անվտանգություն: «Աթենքը» համագործակցում է հայաստանյան և արտասահմանյան խոշոր մատակարարների հետ` արտադրության մեջ կիրառելով բարձրորակ հումք: Ընկերությունը կառավարում է հումքի մատակարարումից մինչև պատրաստի արտադրանքը վաճառքի կետ հասցնելու ամբողջ գործընթացը: Գործարանն ունի սեփական լաբորատորիա, ինչը թույլ է տալիս վերահսկել ապրանքի որակն արտադրության բոլոր փուլերում:
  • Շուկայի առաջատար Ընկերություն: Շնորհիվ բարձրորակ արտադրանքի բազմազանության և հաճախորդամետ քաղաքականության «Աթենք»-ը շուկայի բացարձակ առաջատարն է:
    Արդեն երկար տարիներ «Աթենք» ընկերությունը ՀՀ 100 խոշոր հարկատուների ցանկում է:
  • Խոշոր արտադրական համալիրի կառուցում և զարգացման նոր հայեցակարգեր: 2025 թ․֊ին Ընկերությունը գործարկում է օրական շուրջ 120 տոննա արտադրողականությամբ, ISO ստանդարտներին համապատասխանող նոր արտադրական համալիր, որը ներառում է միջազգային նորմերով կառուցված մսամթերքի գործարան, սառնարանային տնտեսություն, վարչական, տնտեսական և ինժեներական մասնաշենքեր, ինչպես նաև հարակից տարածքներում լինելու են կանաչապատ գոտիներ: Համալիրը ոչ միայն մեր Ընկերությանը, այլև մեր երկրի և ողջ տարածաշրջանի մսամթերքի շուկային նոր շունչ է հաղորդելու։
  • ՀՀ֊ում մսամթերքի մասնագիտացված ֆիրմային խանութների ամենամեծ ցանց: Աթենք» ընկերությունն ունի 33 ֆիրմային խանութ Երևանում և Հայաստանի տարբեր մարզերում:
  • Մարդկային կապիտալ: «Աթենք» ընկերության կայուն զարգացման ուղու և կերտվող պատմության կարևորագույն գործոնը պրոֆեսիոնալ և գործին նվիրված թիմն է, հմուտ ու փորձառու մասնագետները, բանիմաց աշխատակիցները: Այսօր ընկերությունն ունի շուրջ 1500 աշխատակից, և այս թիվն աճում է ամեն ամիս:
See more
Benefits
Corporate events
Corporate events
Free meals
Free meals
Reward system
Reward system
Trainings
Trainings
Apply

To apply for a job, fill in all fields

* The employer marked form fields as mandatory.
Full Name is required
Enter a valid email address
Cover letter
*You can write up to 1500 characters

Resume *

Resume is required

Spread the word! Share this job on social media