Շուկայի զարգացման պատասխանատու
Derjava
Նկարագրություն
Դերժավա Ընկերությունը փնտրում է ակտիվ, պատասխանատու շուկայի զարգացման պատասխանատու։
Վերջինիս հիմնական պարտականությունն է` ներգրավել նոր հաճախորդներ, պատշաճ սպասարկել արդեն իսկ ունեցած ակտիվ հաճախորդներին՝ ամենօրյա և շաբաթական տարածքային գրաֆիկներին և ստանդարտներին համապատասխան։
Պարտականություններ
- Շուկայի ուսումնասիրություն և վերլուծություն,
- Ակտիվ վաճառակետերի քանակի պահպանում և ավելացում,
- Նոր վաճառակետերի ներգրավում և պայմանավորվածությունների ձեռքբերում,
- Վաճառակետերում պատվերների ձևավորում,
- Մերչենդայզինգի ստանդարտների կատարում,
- Ֆինանսական պարտավորությունների վերահսկում,
- Անմիջական ղեկավարի կողմից այլ հանձնարարությունների կատարում:
Պահանջներ
- Բարձրագույն կրթություն,
- 1-2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում,
- Սեփական մեքենայի առկայություն (վարորդական իրավունքի առկայությամբ),
- Համակարգչային գիտելիքներ,
- Հայերենի գերազանց իմացություն (ռուսերենի և անգլերենի իմացությունը խիստ ցանկալի է):
Հավելյալ նշումներ
Աշխատանքային օրեր՝ հնգօրյա աշխատանքային գրաֆիկ։
Գործունեության տարածքը՝ Երևան և մոտակա մարզեր (Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք)։
Դերժավա ընկերությունների խումբը հիմնադրվել է 1995 թվականին: Հանդիսանալով Հայաստանի խոշորագույն կազմակերպություններից մեկը՝ Դերժավա ընկերությունների խումբը շուկայում ներկայացնում է ավելի քան 50 անուն ապրանքանիշ, ավելին քան 700 անուն արտադրանք, ունի ավելի քան 2500 աշխատակից: Բազմաճյուղ ներգրավվածությունն օգնում է մեկտեղել տարբեր ոլորտներում կուտակված լավագույն փորձը՝ ստեղծելով բացառիկ արժեք սպառողների համար։ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՆԵՐԸ` 1. Արագ սպառվող ապրանքների դիստրիբյուցիա 2. բեռնափոխադրումների ծառայություններ 3. մեքենաների շուկա 4. առողջության և բուժ․սպասարկման ոլորտ 5. հյուրանոցային բիզնես 6. արագ սննդի սպասարկման շուկա 7. թռչնաֆաբրիկա 8. պահածոների տեղական արտադրություն 9. հիգիենայի պարագաների տեղական արտադրություն։ Մեր կողմից ներկրվող և արտադրվող ապրանքանիշերը հայտնի են գրեթե յուրաքանչյուր սպառողի: